Մինսքի Խմբակի Համանախագահները Այցելեցին Հայաստան Եւ Լեռնային Ղարաբաղ

Ուրբաթ, 16 մայիսին, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան ընդունեց ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Իկոր Փոփովը, Ճէյմս Ուորլիքը, Ժաք Ֆորը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքը:

Հանդիպումին մասնակցած է նաեւ յառաջիկային նշանակուելիք ֆրանսացի նոր համանախագահ Փիեռ Անտիօ:

Նախագահին մամլոյ գրասենեակը տեղեկացուց, որ հանդիպումին ընթացքին համանախագահները նախագահ Սերժ Սարգսեանին հետ քննարկած են Ղարաբաղեան հարցի խաղաղ լուծման հոլովոյթի ներկայ վիճակին եւ հետագայ քայլերուն վերաբերող հարցեր:

Բողոքի ակցիայ Բերձորում`
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան
նախաձեռնութեամբ

1805hoghՄայիսի 17 -ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բողոքի ակցիայ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցուած Ղարաբաղեան հակամարտութեանը լուծմանն ուղղուած կէտերի դէմ, որոնք գրեթէ չեն տարբերւում Մադրիդեան տխրահռչակ սկզբունքներից:

Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպութիւններ, բերձորցիներ: Ցոյցի մասնակիցները պարզել էին պաստառներ` ,Յարգէք մեր իրաւունքներըէ, «Ոչ Արցախում խաղաղապահ զօրքին», «Դատապարտէք իրական ագրեսորին» եւ այլն, ինչպէս նաեւ հնչեցուեցին Ուորլիքի ելոյթը դատապարտող կոչեր:

Բողոքի ակցիայի մասնակիցները Բեձորում փակելով մայրուղին պահանջեցին, որպէսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանի իրենց յուզող հարցերին:

aktcia-300x225Որոշ ժամանակ անց Ուորլիքը տեղի տուեց երիտասարդների պահանջին եւ դուրս եկաւ ծառայողական աւտոմեքենայից:

Երիտասարդները իրենց անհամաձայնութիւնը յայտնեցին ամերիկացի համանախագահի ելոյթում հնչած կէտերին եւ որոշ հարցադրումներ ուղղեցին նրան: Սակայն ոչ մի հարցի Ուորլիքը յստակ պատասխան չտուեց, արժանանալով ցուցարերների սուլոցներին:

Այնուհետեւ ցուցարարները իրենց բողոքի ցոյցը շարունակեցին Քաշաթաղի շրջվարչակազմի շէնքի դիմաց, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըստ նախատեսուած ծրագրի հանդիպում էին Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի հետ:

2931289892464-150x150Tert.am-ի հետ զրոյցում մեկնաբանելով Բերձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աւտոշարասիւնը փակելու` արցախցի երիտասարդների քայլը (2010-ին, երբ հրապարակուեց Մուսկոկայի յայտարարութիւնը, որում առաջին անգամ գաղտնազերծեցին բանակցայի սեղանին դրուած 6 դրոյթները, եղել է նման քայլի մէկ նախադէպ), յայտարարել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

«Մեզ վրայ նման փորձեր եղել են, հաւանաբար, Ուորլիքի ելոյթն այդ փորձարկումներից մէկն էր, մենք պէտք է աշխարհին հասկացնենք, որ միշտ էլ զգօն ենք»,- ասել է Դաւիթ Իշխանեանը:

 

 

 

Share this Article
CATEGORIES