Փինկ Փոնկ. Լիբանանի Բաժակի Մրցաշարք. Լարա Քեչեպաշեան Տիրացաւ Տիտղոսին

Լարա Քեչեպաշեան (աջին) եւ Նոել Քէշիշեան

Լարա Քեչեպաշեան (աջին) եւ Նոել Քէշիշեան

Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) աւարտեցաւ Լիբանանի փինկ փոնկի բաժակի մրցաշարքը, երբ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց աւարտական մրցումները:

Աղջկանց աւարտական մրցումը, որ եղաւ զուտ ՀՄԸՄ-ական, աւարտեցաւ Լարա Քեչեպաշեանի յաղթանակով: Ան 3-1 արդիւնքով յաղթեց ՀՄԸՄ Պէյրութի իր խմբակիցին` Նոել Քէշիշեանին: 3-րդ դիրքը գրաւեց Ռիթա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ), իսկ 4-րդ դիրքը` Դուին Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ):

Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, Ռաշիտ Պըպպօ հանդիսացաւ առաջին` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Ռիատի Պէյրութի իր խմբակիցին` Մոհամետ Հապաշի:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:

Share this Article
CATEGORIES