Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, շնորհաւորեց Նըժմէն Լիբանանի ախոյեան հանդիսանալուն առիթով: Իսկ Մապարրա եւ Իժթիմահի փոխադրուեցան Բ. դասակարգ:
Ֆետերասիոնին կողմէ հրապարակուած Ա. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Նըժմէ | 12 | 8 | 2 | 48 | 24 | 44 |
| 2.- Սաֆա | 11 | 8 | 3 | 42 | 23 | 41 |
| 3.- Ռասինկ | 12 | 4 | 6 | 39 | 30 | 40 |
| 4.- Ահտ | 10 | 7 | 5 | 30 | 26 | 37 |
| 5.- Ախա Ալէյ | 7 | 10 | 5 | 36 | 26 | 31 |
| 6.- Թրիփոլի | 8 | 7 | 7 | 23 | 26 | 31 |
| 7.- Շապապ Սահել | 6 | 12 | 4 | 40 | 26 | 30 |
| 8.- Անսար | 7 | 8 | 7 | 27 | 24 | 29 |
| 9.- Սալամ | 5 | 7 | 10 | 22 | 31 | 22 |
| 10.- Թատամոն Սուր | 6 | 4 | 12 | 27 | 46 | 22 |
| 11.- Մապարրա | 5 | 3 | 14 | 21 | 50 | 18 |
| 12.- Իժթիմահի | 2 | 4 | 16 | 26 | 49 | 10 |
Ֆետերասիոնը յայտարարեց, որ Ա. եւ Բ. դասակարգի ակումբներուն համար օտար մարզիկներու 2014-2015 տարեշրջանի փոխանցման ժամանակացոյցը հետեւեալն է.
Ամառնային փոխանցումներ` 7 յուլիս – 23 սեպտեմբեր 2014:
Ձմեռնային փոխանցումներ` 6 դեկտեմբեր 2014 – 6 յունուար 2015:
Ֆետերասիոնին կողմէ երկու ամիսով կախակայուեցաւ Ռասինկի պատասխանատուներէն Հիւսէյն Թապպաժա` իր ունեցած ոչ մարզավայել կեցուածքին համար:
Ա. դասակարգի ակումբները հրաւիրուեցան յատուկ ժողովի մը, որ տեղի պիտի ունենայ հինգշաբթի, 22 մայիսին, կէսօրուան ժամը 12:00-ին` ֆետերասիոնին կեդրոնատեղիին մէջ, յատուկ եւ կարեւոր հանդիպում մը ունենալու համար Մահաժան Վասուտեւան Նայրի հետ, որ ակումբներուն պաշտօնական արտօնագիր տուող Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնին նախագահն է:
Նկատի ունենալով, որ 2013-2014 տարեշրջանը աւարտած է, ֆետերասիոնը որոշեց, որ կախակայուած մարզիկներուն ստացած պատիժները բեկանուին, սակայն ատոր փոխարէն անոնց ակումբները ֆետերասիոնին տուգանքներ պիտի վճարեն` հետեւեալ ձեւով. Նըժմէ` 500,000 լիբանանեան ոսկի, Սաֆա` 500,000 լ. ո., Սալամ Զղարթա, Մապարրա, Շապապ Ղազիէ, Նահտա Պար Էլիաս` 250,000-ական լ. ո., իսկ Ամալ Թրիփոլի` 600,000 լ. ո.:
Ինչ կը վերաբերի կրտսերներու ախոյեանութեան 12-րդ հանգրուանին, մրցումները տեղի պիտի ունենան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| ԿԻՐԱԿԻ, 25 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Նըժմէ | 10:00 | Անսար |
| Ահտ – ՀՄԸՄ | 10:00 | Ահտ |
| Ռասինկ – Սաֆա | 10:00 | Շարք |
| Իժթիմահի – Շապապ Թրիփոլի | 10:00 | Թրիփոլի |
| Սալամ Զղարթա – Մապարրա | 12:00 | Զղարթա |
| Թրիփոլի – Մաժտալպաանա | 12:00 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Ախա Ալէյ | 12:00 | Շարք |

