Մուշի Սուրբ Մարինէ Եկեղեցին Սպասում Է Վերանորոգման
«ՆԻՈՒԶ»
Մուշի նոր ընտրուած քաղաքապետը աշխատանքներ է իրականացնում ներկայում Թուրքիայի տարածքում գտնուող Մուշի հայկական Բերդի թաղում գտնուող Սուրբ Մարինէ եկեղեցու վերանորոգման համար:
Պոլսոյ հայկական «Ակօս»-ի թղթակցի հետ զրոյցում Մուշի քաղաքապետ Ֆէյաթ Ասիան նշել է, թէ Սուրբ Մարինէ եկեղեցին պահպանելու համար յատուկ աշխատանքներ են տարւում, իսկ վերականգնման համար` նախագծեր փնտռում:
Նախորդ տարի` 2013-ի ամրանը սկսուեց Քալէ (Բերդի թաղ) թաղամասի քանդումը, որտեղ գտնւում էին հայկական տները: Մուշի նախկին քաղաքապետը հայկական պատմական տների քանդումը պայմանաւորել էր նոր բազմաբնակարան շէնքերի կառուցման անհրաժեշտութեամբ:
Հայկական թաղամասի գրեթէ բոլոր տները քանդուած են, սակայն Սուրբ Մարինէ եկեղեցին կիսով չափ կանգուն է: Եկեղեցին չի քանդուել, քանի որ այն գրանցուած է որպէս պատմական կառոյց:
Սուրբ Մարինէն հանդիսացել է Մուշի գլխաւոր եւ ամենամեծ եկեղեցին:

