Կռփամարտ. Հայ 5 Կռփամարտիկներէն 4-ը Մետալներու Տիրացան

10443845_10152481255874429_246396836_nՆախորդ շաբաթավերջին Չեխիոյ մէջ աւարտեցան «Ուսթի Նատ Լապեմ» անունը կրող կռփամարտի միջազգային 45-րդ մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը բերին նաեւ հայ կռփամարտիկներ:

Աւելի քան 10 երկիրներու ներկայացուցիչներու պայքարին ընթացքին հայ 5 կռփամարտիկներէն 4-ը տիրացան մետալներու` բարձրանալով փոտիում:

75 քկ դասակարգին մէջ Արման Յովհիկեան հանդիսացաւ ախոյեան, մինչ արծաթ մետալին տիրացան Գոռ Երիցեան (64 քկ) եւ Արման Դարչինեան (69 քկ): Վերջապէս, պրոնզ մետալին տիրացաւ Հենրիք Մոքոյեան (56 քկ):

Այժմ 8-14 յունիսին հայ կռփամարտիկները պիտի մասնակցին Մինսքի մէջ տեղի ունենալիք միջազգային մրցաշարքին:

Հոն մրցասպարէզ դուրս պիտի գան Նարեկ Աբգարեան (52 քկ), Արա Պուլուզեան (64 քկ), Վլատիմիր Մարգարեան (69 քկ), Տիգրան Արմենակեան (81 քկ) եւ Ռաֆայէլ Սիմոնեան (91 քկ), կը տեղեկացնէ Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )