Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր` Ռիատի Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս Աւարտականի Առաջին Մրցումը
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան աւարտական հանգրուանի առաջին ճակատումը` Ռիատի Պէյրութի եւ ՀՄԸՄ Անթիլիասի միջեւ, տեղի պիտի ունենայ այսօր` չորեքշաբթի, 18 յունիսին, երեկոյեան ժամը 18:00-ին, Մանարայի դաշտին վրայ:
Նշենք, որ հինգ մրցումէ երեք յաղթանակ արձանագրող խումբը կը հանդիսանայ Լիբանանի ախոյեան:
Ստորեւ մրցումներուն յայտագիրը, որ հրապարակուեցաւ երէկ` Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին կողմէ.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 18 ՅՈՒՆԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռիատի Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս | 18:00 | Մանարա |
| ՈՒՐԲԱԹ, 20 ՅՈՒՆԻՍ | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Ռիատի Պէյրութ | 20:00 | Աղբալեան |
| ԿԻՐԱԿԻ, 22 ՅՈՒՆԻՍ | ||
| Ռիատի Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս | 17:00 | Մանարա |
| ՈՒՐԲԱԹ, 27 ՅՈՒՆԻՍ | ||
| ՀՄԸՄ Անթիլիաս – Ռիատի Պէյրութ | 20:30 | Աղբալեան |
| ԿԻՐԱԿԻ, 29 ՅՈՒՆԻՍ | ||
| Ռիատի Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս | 17:00 | Մանարա |
CATEGORIES Մարզական

