Հեծելարշաւ. Լիբանանի Ախոյեանութիւն. Զահեր Հաժ` Լիբանանի 2014-Ի Ախոյեան

2306zaher-hajԿազմակերպութեամբ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնին, տեղի ունեցաւ Լիբանանի 2014-ի ճամբու հեծելարշաւի ախոյեանութիւնը` մասնակցութեամբ 18 հեծելանւորդներու, որոնք մաս կը կազմէին ֆետերասիոնին մօտ արձանագրուած 7 միութիւններու: Անոնցմէ 10-ն միայն ամբողջացուցին այս մրցումը:

Մրցումին ազդանշանը տրուեցաւ Թապարժայէն, դէպի` Թրիփոլի, ապա` վերադառնալով Պաթրուն եւ Շեքքա, որմէ ետք վերստին Պաթրուն, Շեքքա, հասնելով Ֆիտար, ուր եղաւ ժամանման գիծը (ընդամէնը` 150 քմ):

Չորրորդ անգամ ըլլալով (նախապէս` 2008, 2009 եւ 2010) Լիբանանի ախոյեան հանդիսացաւ Զահեր Հաժ (Աթլեթիքօ), որ իր խմբակիցին` Հասան Հաժի հետ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 4 ժամ 4′ 11″ արդիւնք մը: Նշենք, որ Հասան Հաժ 2013-ի Լիբանանի ախոյեանն էր:

2007-ին եւ 2011-ին Լիբանանի ախոյեան հանդիսացած Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) 4 ժամ 8′ 6″ արդիւնք մը արձանագրելով հանդիսացաւ երրորդ:

Ստորեւ` թեքնիք արդիւնքները.

1.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ) 4 ժամ 4′ 11″
2.- Հասան Հաժ (Աթլեթիքօ) 4 ժամ 4′ 11″
3.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) 4 ժամ 8′ 6″
4.- Էլիաս Ապու Ռաշիտ (Աթլեթիքօ) 4 ժամ 10′ 35″
5.- Եուսեֆ Նատեր (ՀՄԸՄ Պէյրութ) 4 ժամ 15′ 31″
6.- Խալիլ Ասմար (Աթլեթիքօ) 4 ժամ 18′ 17″
7.- Գէորգ Ալթունեան (ՀՄԸՄ Պէյրութ) 4 ժամ 25′ 10″
8.- Կարօ Քելեշեան (ՀՄԸՄ Թրիփոլի) 4 ժամ 25′ 35″
9.- Ահմետ Ֆարհաթ (ՀՄՄ Սին էլ Ֆիլ) 4 ժամ 42′ 51″
10.- Սիմոն Փանոսեան (ՀՄԸՄ Անթիլիաս) 4 ժամ 46′ 46″

Ակումբներու դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

———————————————-ԿԷՏ

1.- Աթլեթիքօ Պէյրութ (2014-ի ախոյեան)        53
2.- ՀՄԸՄ Պէյրութ                                                                                                         36
3.- ՀՄԸՄ Թրիփոլի                                                                                      8
4.- ՀՄՄ Սին էլ Ֆիլ                                                                                      7
5.- ՀՄԸՄ Անթիլիաս                                                                                   6

Մրցումին հսկեց Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնի նախագահ Վաչէ Ծատուրեան, մինչ ֆետերասիոնի անդամներ Ապտօ Նատեր, Քայսար Սալլում, Զոհրապ Մարգարեան, Նազարէթ Հապիպեան եւ Ռոպեր Փաթափութեան ստանձնեցին տարբեր տեսակի պաշտօններ:

Նշենք, որ աւարտին տեղի ունեցած մրցանակաբաշխութեան ներկայ էր նաեւ հեծելարշաւի ախոյեանութիւններուն եւ մրցաշարքերուն գլխաւոր հովանաւոր ընկերութեան` «Սքոթ»-ի ներկայացուցիչը:

 

 

Share this Article
CATEGORIES