«ՔՈՓԱ ԱՄԵՐԻՔԱ». ՔՈՍԹԱ ՌԻՔԱ ՅԱՂԹԵՑ, ԱՐԺԱՆԹԻՆ ՆԱՀԱՆՋԵՑ 3-ՐԴ ԴԻՐՔ
Երէկ, Արժանթինի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, Ա. խմբակին մաս կազմող Քոսթա Ռիքա արձանագրեց իր առաջին յաղթանակը` 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Պոլիվիան: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Խոսուէ Մարթինեզ (60-րդ) եւ Ժոել Քեմպըլ (79-րդ): Պոլիվիա մրցումը աւարտեց ինը մարզիկով, երբ Ռոնալտ Ռիվերօ եւ Ուոլթըր Ֆլորես, յաջորդաբար 71-րդ եւ 76-րդ վայրկեաններուն կարմիր քարտ ստացան:
Քոսթա Ռիքայի արձանագրած այս յաղթանակը պատճառ դարձաւ, որ Արժանթին 2-րդ դիրքէն նահանջէ 3-րդ դիրք: Արժանթինի վերջին մրցակիցը պիտի ըլլայ դարձեալ Քոսթա Ռիքա:
Ստորեւ կու տանք Բ. խմբակին դասաւորումը.
————————ՄՐՑ. ԿԷՏ
1.- Քոլոմպիա 2 4 (1-0)
2.- Քոսթա Ռիքա 2 3 (2-1)
3.- Արժանթին 2 2 (1-1)
4.- Պոլիվիա 2 1 (1-3)


