Թենիս. Ուիմպըլտընի Կրան Շլեմի Մրցաշարք. Տիոքովիչ Եւ Քվիթովա Տիրացան Տիտղոսին
Նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց աւարտական մրցումները:
Տղոց տիտղոսին տիրացաւ թիւ 1 դասուած Նովաք Տիոքովիչ (Սերպիա), որ 6 – 7, 6 – 4, 7 – 6, 5 – 7 եւ 6 – 4 արդիւնքով պարտութեան մատնեց 4-րդ դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերերը` բաւական հետաքրքրական ճակատումէ մը ետք:
Իսկ աղջկանց տիտղոսին տիրացաւ 6-րդ դասուած Փեթրա Քվիթովա (Չեխիա), որ 6 – 3 եւ 6 – 0 արդիւնքով յաղթեց Էօժենիա Պուշարի (Քանատա):
CATEGORIES Մարզական

