Առաջին Անգամ Ըլլալով`. Վարդան Պօղոսեան Հրաւիրուեցաւ Հայաստանի Ֆութպոլի Երիտասարդական Հաւաքական

24-07vartan-boghossianՀայաստանի ֆութպոլի երիտասարդական հաւաքականը 4 եւ 6 օգոստոսին ֆութպոլի բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Իրանի 22 տարեկանէն վար ազգային խումբին դէմ:

Իր լուրը քաղելով realmurcia.es կայքէն` ArmSport.am կը յայտնէ, որ վերոնշեալ երկու մրցումներուն մասնակցելու նպատակով առաջին անգամ ըլլալով Հայաստանի երիտասարդական հաւաքական հրաւիրուած է Ռէալ Մուրսիա Իմփերիալի (Սպանիա) յառաջապահ Վարդան Պօղոսեան:

Նշենք, որ 22 տարեկան Պօղոսեան Ռէալ Մուրսիա Իմփերիալի հետ մասնակցած է 2013-2014 տարեշրջանի «Թերսերայի լիկա»-ին (Սպանիոյ Դ. դասակարգի ախոյեանութիւն):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )