Փինկ Փոնկ. Ամառնային Բաժակի Մրցաշարք. Պըպպօ Եւ Սահակեան Տիրացան Տիտղոսին
Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) աւարտեցաւ Լիբանանի փինկ փոնկի ամառնային մրցաշարքը, երբ տեղի ունեցան մեծ տղոց եւ աղջկանց մրցումները:
Տղոց տիտղոսին տիրացաւ Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ), որ աւարտականին 3-0 արդիւնքով յաղթեց (13-11, 11-7 եւ 11-9) Ժոզեֆ Շալհուպի (Ժընուպ Թուլ): Երրորդ դիրքը գրաւեցին` Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ):
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, տիտղոսին տիրացաւ Մարիանա Սահակեան (Ժընուպ Թուլ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-9, 11-7 եւ 11-8) յաղթեց Նոել Քէշիշեանին (ՀՄԸՄ Պէյրութ): Երրորդ դիրքը գրաւեցին Ռիթա եւ Մէյսա Պըսէյպես քոյրերը (Անդրանիկ Պէյրութ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին անդամներուն:
CATEGORIES Մարզական

