Ճատրակ. Միջազգային 41-րդ Ողիմպիական. Հայաստանի Տղաքը` 8-րդ, Իսկ Աղջիկները` 5-րդ. .Չինաստանի Տղաքը Եւ Ռուսիոյ Աղջիկները` Ախոյեան
Նախորդ շաբաթավերջին Նորվեկիոյ Թրոմսօ քաղաքին մէջ աւարտեցաւ ճատրակի միջազգային 41-րդ ողիմպիականը, երբ տեղի ունեցան 11-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Թէեւ Հայաստանի տղոց ազգային հաւաքականը իր կատարած վերջին մրցումին յաղթեց Չեխիոյ (3-1), սակայն մնաց առանց մետալի, որովհետեւ գրաւեց 8-րդ դիրքը` ապահովելով 16 կէտ:
Իր պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով Չինաստան հանդիսացաւ ախոյեան` մրցաշարքը աւարտելով առանց պարտութեան եւ ապահովելով 19 կէտ:
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, Հայաստանի հաւաքականը, որ իր կատարած վերջին մրցումին 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Սպանիոյ, գրաւեց վերջնական դասաւորման 5-րդ դիրքը (17 կէտով): Տիտղոսին տիրացաւ Ռուսիա` 20 կէտով:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ՏՂԱՔ. 177 ԽՈՒՄԲ | Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ |
| 1.- Չինաստան | 8 | 3 | 0 | 19 |
| 2.- Հունգարիա | 7 | 3 | 1 | 17 |
| 3.- Հնդկաստան | 7 | 3 | 1 | 17 |
| 4.- Ռուսիա | 7 | 3 | 1 | 17 |
| 5.- Ազրպէյճան | 7 | 3 | 1 | 17 |
| 6.- Ուքրանիա | 6 | 4 | 1 | 16 |
| 7.- Քուպա | 7 | 2 | 2 | 16 |
| 8.- ՀԱՅԱՍՏԱՆ | 6 | 4 | 1 | 16 |
| ԱՂՋԻԿՆԵՐ. 136 ԽՈՒՄԲ | ||||
| 1.- Ռուսիա | 10 | 0 | 1 | 20 |
| 2.- Չինաստան | 8 | 2 | 1 | 18 |
| 3.- Ուքրանիա | 8 | 2 | 1 | 18 |
| 4.- Վրաստան | 8 | 1 | 2 | 17 |
| 5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 8 | 1 | 2 | 17 |
CATEGORIES Մարզական

