Փինկ Փոնկ. Լիբանանի Տարիքային Ախոյեանութիւն. Մէյսա Պըսէյպէս Եւ Ահմետ Հարպ` 21 Տարեկանէն Վար Դասակարգի Լիբանանի Ախոյեան

0819_under-21Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի փինկ փոնկի տարիքային` 21 տարեկանէն վար ախոյեանութեան մրցումները:

Աղջկանց ախոյեան հանդիսացաւ Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-8, 11-8 եւ 11-8) յաղթեց Մելիսա Սապերի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա): Երրորդ դիրքը գրաւեցին Միշլին Հաննա եւ Ֆլորիան Մըր (Քֆարշիմա` երկուքն ալ):

Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, առաջին դիրքը գրաւեց եւ տիտղոսին տիրացաւ Ահմետ Մուսթաֆա Հարպ (Պարաղեմ Նապաթիէ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-8, 10-12 եւ 11-7) յաղթեց Հապիպ Անթունին (Մոն լա Սալ): Երրորդ դիրքը գրաւեցին Միսաք Պոյաճեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Հիշամ Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ):

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )