«Ֆորմիւլա-1». Ռիքիարտօ Տիրացաւ Պելճիքայի Կրան-Փրիի Տիտղոսին
«Ռետ Պուլ»-ի աւստրալիացի վարորդ Տանիել Ռիքիարտօ թէեւ նախորդ շաբաթավերջին տիրացաւ «Ֆորմիւլա-1»-ի 2014-ի աշխարհի ախոյեանութեան Պելճիքայի կրան փրիի տիտղոսին, բայց «Մերսետես» գրաւեց լուսարձակները, երբ Լուիս Հեմիլթըն քննադատեց իր խմբակիցը` Նիքօ Ռոզպըրկը, որ 2-րդ լեփին դիտումնաւոր կերպով քշելով իր վրայ, պատճառ դարձաւ, որ վազքուղին կիսատ ձգէ:
Ռոզպըրկ, որ քննադատուեցաւ իր պատասխանատուներուն կողմէ, փոտիումին վրայ հանդիսատեսներուն կողմէ արձակուած բացագանչութիւններուն ենթարկուելով Ռիքիարտոյի ետին գրաւեց 2-րդ դիրքը, 3-րդ հանդիսանալով Վալթերի Պոթաս:
Նշենք, որ 22 վարորդներէն չորսը այս կրան փրին չկրցան շարունակել:
Ստորեւ` Պելճիքայի կրան փրիին արդիւնքները.
1.- Տանիել Ռիքիարտօ («Ռետ Պուլ») 1 ժամ 24՛36՛՛
2.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») 3՛՛ ուշ
3.- Վալթերի Պոթթաս (Ուիլիըմզ») 28՛՛ ուշ
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| Կէտ | |
| 1.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) «Մերսետես» | 220 |
| 2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մերսետես» | 191 |
| 3.- Տանիել Ռիքիարտօ (Աւստրալիա) «Ռետ Պուլ» | 156 |
| 4.- Ֆերնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի» | 121 |
| 5.- Վալթերի Պոթթաս (Ֆինլանտա) «Ուիլիըմզ» | 110 |
ԽՈՒՄԲԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
| Կէտ | |
| 1.- «Մերսետես» | 411 |
| 2.- «Ռետ Պուլ» | 254 |
| 3.- «Ֆեռարի» | 160 |
| 4.- «Ուիլիըմզ» | 150 |
| 5.- «Մաքլարըն» | 105 |

