Ֆութպոլ. Լիբանանի Աղջկանց Բաժակի Մրցաշարք. Սթարզ Աքատեմի Տիրացաւ Տիտղոսին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Լիբանանի ֆութպոլի աղջկանց բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը, որուն ընթացքին իրարու դէմ ճակատեցան Սթարզ Աքատեմի-Ալէյ եւ Արապի-Թրիփոլի:
Սթարզ Աքատեմի տիրացաւ տիտղոսին` 6-0 արդիւնքով յաղթելէ ետք իր մրցակիցին: Սարա Պաքրի եւ Սարին Սայեղ նշանակեցին երկուքական կոլ, իսկ Ռիմ Շալհուպ եւ Եարա Հասրի` մէկական կոլ:
Աւարտին յաղթական խումբը իր տիտղոսը ստացաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի անդամ, աղջկանց ֆութպոլի յանձնախումբի նախագահ Համբիկ Միսաքեանէն:
Նշենք, որ այս մրցումով վարագոյրը իջաւ աղջկանց ֆութպոլի այս տարեշրջանին վրայ:
CATEGORIES Մարզական

