Ճատրակ. Սենթ Լուիսի Մրցաշարք. Արոնեան Պարտուեցաւ Քարլսընէն
Սենթ Լուիսի մէջ (Միացեալ Նահանգներ) ընթացող ճատրակի միջազգային մրցաշարքի 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան պարտութիւն մը կրեց աշխարհի նորվեկիացի Մակնիւս Քարլսընէն:
Իտալացի Ֆապիանօ Քարուանա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` յաղթելէ ետք Հիքարու Նաքամուրայի:
Իսկ երրորդ մրցումին Վեսելին Թոփալով յաղթեց Մաքսիմ Վաշիէ-Լակրաւի:
Ստորեւ դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ֆապիանօ Քարուանա | 5 |
| 2.- Վեսելին Թոփալով | 2.5 |
| 3.- Մակնիւս Քարլսըն | 2.5 |
| 4.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ | 2 |
| 5.- Լեւոն Արոնեան | 1.5 |
| 6.- Հիքարու Նաքամուրա | 1.5 |
CATEGORIES Մարզական

