Պասքեթպոլ. Աշխարհի Ախոյեանութիւն. Յստակացան 1 – 16-րդ Հանգրուան Հասնող Խումբերը

Սպանիոյ մէջ տեղի ունեցող Աշխարհի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան Ա. հանգրուանի մրցումները աւարտեցան, երբ 24 խումբերը կատարեցին իրենց 5-րդ ճակատումները:

Անոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացան անունները 1 – 16-րդ հանգրուանի իրենց տոմսերը ապահովող խումբերուն, որոնք մրցաշարքը պիտի շարունակեն նաք-աութի դրութեամբ, այսինքն` այսուհետեւ պարտուողը դուրս կը մնայ մրցաշարքէն:

Երեք խումբեր` Սպանիա, Յունաստան եւ Միացեալ Նահանգներ, իրենց կատարած հինգ մրցումներուն ալ յաղթանակ արձանագրեցին, մինչ Եգիպտոս եւ Հարաւային Քորէա հինգ մրցումներն ալ աւարտեցին պարտութեամբ:

Ա. ԽՄԲԱԿ Յաղթ. Պարտ. Կէտ
1.- Սպանիա 5 0 10
2.- Պրազիլ 4 1 9
3.- Ֆրանսա 3 2 8
4.- Սերպիա 2 3 7
5.- Իրան 1 4 6
6.- Եգիպտոս 0 5 5
Բ. ԽՄԲԱԿ
1.- Յունաստան 5 0 10
2.- Խրուաթիա 3 2 8
3.- Արժանթին 3 2 8
4.- Սենեկալ 2 3 7
5.- Փորթօ Ռիքօ 1 4 6
6.- Ֆիլիփեան կղզիներ 1 4 6
Գ. ԽՄԲԱԿ
1.- Միացեալ Նահանգներ 5 0 10
2.- Թուրքիա 3 2   8
3.- Տոմինիքեան կղզիներ 2 3 7
4.- Նոր Զելանտա 2 3 7
5.- Ուքրանիա 2 3 7
6.- Ֆինլանտա 1 4 6
Դ. ԽՄԲԱԿ
1.- Լիթուանիա 4 1 9
2.- Սլովենիա 4 1 9
3.- Աւստրալիա 3 2 8
4.- Մեքսիքա 2 3 7
5.- Անկոլա 2 3 7
6.- Հարաւային Քորէա 0 5 5

Ստորեւ` 1 – 16-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

6 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Միացեալ Նահանգներ – Մեքսիքա
Ֆրանսա – Խրուաթիա
Սլովենիա – Տոմինիքեան կղզիներ
Սպանիա – Սենեկալ

7 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Նոր Զելանտա – Լիթուանիա
Սերպիա – Յունաստան
Թուրքիա – Աւստրալիա
Պրազիլ – Արժանթին

Share this Article
CATEGORIES