Ղարաբաղեան Մարտերը Ուժեղացնում Են Ազրպէյճանում Լեզգիների Անջատողականութիւնը

Փոլ Կոպլ

Փոլ Կոպլ

Ազրպէյճանի բնիկ ժողովուրդների խնդիրը դանդաղ, բայց վստահ ընթացքով ներթափանցում է տարածաշրջանի անվտանգութեամբ զբաղուող հետազօտական կենտրոնների օրակարգ: Թէ՛ Արեւմուտքում եւ թէ՛ Ռուսաստանում թալիշներին, աւարներին, լեզգիներին վերաբերուող հիմնահարցերը երկար ժամանակ փորձել են շրջանցել: Աշխարհաքաղաքական կենտրոններն այստեղ միշտ շօշափելի վտանգներ են տեսել տարածաշրջանային իրենց շահերի համար` համարելով, որ ցեղային նոր հակամարտութիւնները Ազրպէյճանում կարող են աւելի համաշխարհային եւ հեռուն գնացող ծրագրերի սկիզբ դառնալ: Բայց զարգացումների տրամաբանութիւնը յուշում է, որ Ազրպէյճանի բնիկ ժողովուրդների խնդիրների անտեսումն է՛լ աւելի պայթունավտանգ կարող է դարձնել տարածաշրջանը: Թալիշները, աւարները եւ լեզգիները հետզհետէ վերածւում են քաղաքական գործօնի, որի հետ հաշուի չնստելն օր օրի աւելի անհնար է դառնում: Եւ ահա տարբեր փորձագէտներ, վերլուծական կենտրոններ սկսում են անդրադառնալ այս խնդիրներին` զուգահեռաբար փորձելով գնահատել Ազրպէյճանի բնիկ ժողովուրդներից բխող վտանգներն ու հնարաւոր օգուտները:

Այսօր ձեզ ենք ներկայացնում նման հետազօտութեան մի փորձ, որը լոյս է տեսել ամերիկեան «Ճէյմսթաուն հիմնարկ»-ի կայքէջին վրայ: Դրա հեղինակը ամերիկացի յայտնի վերլուծաբան Փոլ Կոպլն է: Արեւմուտքի փորձագիտական շրջանակներում վերջինս վաղուց է յայտնի որպէս Ազրպէյճանի շահերի ջերմ պաշտպան: Լեզգիներին վերաբերող նրա ստորեւ ներկայացուելիք յօդուածը նոյնպէս հեղեղուած է Ազրպէյճանի հակահայկական թեզերով: Չնայած դրան, սակայն, «Փոլիթիքս. ամ.»-ը որոշել է թարգմանել նրա աշխատութիւնը եւ ներկայացնել հայ ընթերցողին: Նպատակը մէկն է. ցոյց տալ, որ Ազրպէյճանում բնակուող բնիկ ժողովուրդները` լեզգիները, թալիշները, աւարները եւ այլք, այն չմշակուած դաշտն է, որտեղ Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտութիւնը շատ մեծ անելիքներ ունի…

 

Ղարաբաղեան մարտերը ուժեղացնում են Ազրպէյճանում լեզգիների անջատողականութիւնը:

Երեւանի եւ Պաքուի միջեւ գրաւեալ տարածքների վերաբերեալ վերջին լարուածութիւնը անջատողականութեան նոր ալիք բարձրացրեց Ազրպէյճանի լեզգիների շրջանում: Ցեղային այդ համայնքը հաշուարկել էր, որ լարուած իրավիճակն իրենց նոր հնարաւորութիւն է ընձեռում ինքնավարութիւն ստանալու Մոսկուայի ջանքերի միջոցով, ով ձգտում է լրացուցիչ լծակ ձեռք բերել Պաքուի վրայ` առանց Տաղստանում իրավիճակը պայթեցնելու իր դէմ:

Ազրպէյճանն այսօր առաւել քան երբեւէ իր պատմութեան մէջ ցեղային առումով միատարր է, սակայն այն ունի երկու նշանակալի ցեղային առումով փոքրամասնութիւն` լեզգիները` հիւսիսում եւ թալիշները` հարաւում: Վերջինս շուրջ 100,000 բնակչութեամբ իրանական ցեղ է, որը վերջին տասնամեակի ընթացքում այնքան էլ մեծ խնդիր չէ Պաքուի համար: Սակայն լեզգիները, որոնք շուրջ 350,000 մարդ են կազմում Ազրպէյճանի հիւսիսում եւ 400,000` ազրպէյճանա-ռուսական սահմանին, ուրիշ բան են: Ինչպէս շատ մեկնաբաններ նշում են, մինչ թալիշները Պաքուի հետ գործ են ունենում մենակ, ապա լեզգիների թիկունքում կանգնած է Ռուսաստանը:

0910_lezgiԱզրպէյճանի լեզգիները երկար ժամանակ բողոքել են Ազրպէյճանի խտրական քաղաքականութիւնից, իսկ Տաղստանի լեզգիները երկար ժամանակ բողոքել են Պաքուի ջանքերից` իր ազդեցութիւնը տարածելու դէպի հիւսիս: Երկու դէպքում էլ Մոսկուան օգտագործում է լեզգիներին Պաքուի դէմ, երբ ցանկանում է Պաքուին աւելի թոյլ տեսնել կամ երբ Մոսկուան լրացուցիչ լծակներ է փնտռում Ազրպէյճանի վրայ ճնշում գործադրելու` հետեւելու իրեն ցանկալի քաղաքականութեան:

1993թ.ին լեզգիները յարձակուեցին ազրպէյճանական սահմանային դիրքերից մէկի վրայ, իսկ մէկ տարի անց նրանք ահաբեկչական գործողութիւն կազմակերպեցին Պաքուի մեթրոյում: Հիմա, ինչպէս նկատել է մեկնաբաններից մէկը, «Հաշուի առնելով ուքրանիական դէպքերը, Խրիմի վերամիաւորումը Ռուսաստանի հետ, Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչումը, լեզգի ազգայնականներն իրենց ամէն րոպէ կարող են հարց տալ. եթէ օսեթներն ու աբխազները եւ խրիմցիները Ռուսաստանի օգնութեամբ եւ Ղարաբաղի մարդիկ Հայաստանի օգնութեամբ կարողացան անջատուել, ապա ինչո՞ւ նոյնը չեն կարող անել լեզգիները` Ռուսաստանից օգնութիւն խնդրելու միջոցով»:

0910_talishՌուս քաղաքագէտ եւ պատմաբան Անտոն Եւստարովը նշել է. «Տաղստանի տարածքում ապրող լեզգիները խնդիր են ոչ միայն Պաքուի համար: Նրանք խնդիր են նաեւ Մոսկուայի համար, քանի որ ձգտում են մեծ ինքնավարութեան հասնել Տաղստանի կազմում, որը Ռուսական դաշնակցութեան ցեղայնապէս ամէնէն բազմազան հանրապետութիւնն է:

Եւ երբ նրանք ստանան Մոսկուայից ակնկալուող օգնութիւնը, լեզգիները չեն ամաչի վերածուելու Հիւսիսային Կովկասի ամենածայրայեղական խումբը»:

Իսկապէս 1990թթ.ի սկզբին Սատվալ շարժումը մշտական համագործակցութեան մէջ էր Չեչնիայում Տուտայեւի հետ: Այսպիսով, լեզգիները կարող են լինել երկսայրի սուր:

Այնուամենայնիւ, թւում է` Մոսկուան պատրաստւում է այն օգտագործել Պաքուի դէմ` յիշեցնելու ազրպէյճանական իշխանութիւններին, որ նրանք կարող են բախուել երկու կամ երեք ճակատանի պատերազմի հետ, եթէ ցանկանան ուժի միջոցով յետ վերադարձնել գրաւուած տարածքները: Միեւնոյն ժամանակ լեզգիները կարող են ինքնուրոյն գործել` մեծ գլխացաւանքներ պատճառելով Պաքուին եւ Մոսկուային:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )