«Չեմփիընզ Լիկ». Ռէալ Մատրիտ` Մեծագոյն Յաղթականը
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը սկսաւ երէկ, երբ տեղի ունեցան ութ ճակատումներ:
Բ. խմբակին մաս կազմող Ռէալ Մատրիտ հանդիսացաւ մեծագոյն յաղթականը, երբ 5-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Պալի:
Մարեք Սուչի (14-րդ` սխալմամբ իր բերդին մէջ), Կերըթ Պէյլ (30-րդ), Քրիսթիանօ Ռոնալտօ (31-րդ), Խեմես Ռոտրիկես (37-րդ) եւ Քարիմ Պենզեմա (79-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Յաղթանակ արձանագրեց նաեւ Հենրիխ Մխիթարեանի խումբը` Պորուսիա Տորթմունտ, 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Արսենալը:
Մրցաշարքի իրենց առաջին երեք կէտերը ապահովեցին նաեւ` Եուվենթուս, Լիվըրփուլ, Մոնաքօ, Օլիմփիաքոս եւ Զենիթ Ս. Փեթերսպուրկ:
Ստորեւ մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Մալմօ | 2-0 |
| Օլիմփիաքոս – Աթլեթիքօ Մատրիտ | 3-2 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – Լուտոկորեց | 2-1 |
| Ռէալ Մատրիտ – Պալ | 5-1 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Պենֆիքա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 0-2 |
| Մոնաքօ – Պայէր Լեւերքուզըն | 1-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Արսենալ | 2-0 |
| Կալաթասարայ – Անտըրլեխթ | 1-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Ա. Էս. Ռոմա – Մոսկուայի բանակայիններ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Այաքս Ամսթերտամ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Պարսելոնա – Ափոյել Նիկոսիա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Շալքէ | 21:45 |
| Մարիպոր – Սփորթինկ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Փորթօ – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |
CATEGORIES Մարզական

