«Չեմփիընզ Լիկ». Արսենալ 4-1 Արդիւնքով Ջախջախեց Իր Հիւրը` Կալաթասարայը
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ երէկ գիշեր տեղի ունեցած ութ ճակատումներուն ընթացքին մեծագոյն յաղթանակը արձանագրեց Արսենալ, որ 4-1 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Կալաթասարայը: Յաղթական կազմին մարզիկներէն Տենի Ուելպեք հեթրիք մը իրագործեց (22-րդ, 30-րդ եւ 52-րդ): Արսենալ մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ Սզեսնի 60-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Նոյն խմբակին մէջ (Դ. խմբակ), Պորուսիա Տորթմունտ 3-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Անտըրլեխթի դաշտէն:
Աթլեթիքօ Մատրիտ 1-0 արդիւնքով յաղթեց Եուվենթուսի, իսկ Պալ` Լիվըրփուլի` նոյն արդիւնքով:
Ռէալ Մատրիտ, որ հիւրն էր Լուտոկորեցի, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Քրիսթիանօ Ռոնալտօ, որ 11-րդ վայրկեանին ձախողեցաւ փենալթի մը կոլի վերածել, 25-րդ վայրկեանին յաջողեցաւ փենալթիով նշանակել իր կազմին հաւասարութեան կոլը:
Անոր կազմին յաղթանակի կոլը նշանակեց Քարիմ Պենզեմա (77-րդ):
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Եուվենթուս | 1-0 |
| Մալմօ – Օլիմփիաքոս | 2-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Լիվըրփուլ | 1-0 |
| Լուտոկորեց – Ռէալ Մատրիտ | 1-2 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Մոնաքօ | 0-0 |
| Պայէր Լեւերքուզըն – Պենֆիքա | 3-1 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Պորուսիա Տորթմունտ | 0-3 |
| Արսենալ – Կալաթասարայ | 4-1 |

