Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած արդիւնքները:
Վաւերացուած արդիւնքներն են.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ.- Անսար – Ախա Ահլի Ալէյ` 3-2, Ռասինկ – Սաֆա` 1-0, Շապապ Ղազիէ – Սալամ Զղարթա` 4-1, Թրիփոլի – Նեպի Շիթ` 5-2, Ահտ – Շապապ Սահել` 1-1 եւ Թատամոն Սուր – Նըժմէ` 1-1:
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ.- Ահլի Սայտա – Ռիատա Ուալ Ատապ` 3-1 Իժթիմահի – ՀՄԸՄ` 2-0, Սաժես – Խըյուլ` 3-0, Ամալ Թրիփոլի – Ահլի Նապաթիէ` 7-2 եւ Մապարրա – Իսլահ Պըրժ Շիմալի` 3-3:
Ինչ կը վերաբերի երիտասարդներու ախոյեանութեան 8-րդ հանգրուանին, Ա. խմբակին մէջ Նըժմէ 6-1 արդիւնքով յաղթեց ՀՄԸՄ-ին:
Իրենց անկարգապահ համակիրներուն պատճառով Նըժմէ, Թատամոն Սուր եւ Անսար 500 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան:
Իսկ Անսարի պատասխանատուներէն Ալի Ֆաքիհ վեց ամիսով կախակայուեցաւ` նկատի ունենալով, որ ան հայհոյած էր իրաւարարին:
Նոյն պատճառով նոյնքան տուգանք ստացաւ Պահա – Սալեմ (Ռիատա Ուալ Ատապ):
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, անոնք պիտի ընթանան, ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| (Ուրբաթ, 10 հոկտեմբեր) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շեպիպեթ Մազրաա – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Սաֆա |
| Ահլի Սայտա – Խըյուլ | 15:30 | Սայտա |
| (Շաբաթ, 11 հոկտեմբեր) | ||
| Սաժես – Ամալ Թրիփոլի | 15:30 | Նըժմէ |
| (Կիրակի, 12 հոկտեմբեր) | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄԸՄ | 15:30 | Սուր |
| Ահլի Նապաթիէ – Իժթիմահի | 15:30 | Քֆարժոզ |
|
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| (Կիրակի, 12 հոկտեմբեր) | ||
| ՀՄԸՄ – Իժթիմահի | 15:30 | Շարք |
ԱՅՍ շաբաթավերջին Ա. դասակարգի ախոյեանութեան մրցումներ տեղի պիտի չունենան:

