«Քալչիօ» Եուվենթուս Չկրցաւ Յաղթել Սասուոլոյի

Ֆրանչեսքօ Թոթթի
Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Քալչիօ»-ի 7-րդ հանգրուանին ծիրին մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող ախոյեան Եուվենթուս չկրցաւ յաղթական վերադառնալ Սասուոլոյի դաշտէն (18-րդ), ուր 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Եուվէ մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ մրցումին վերջին վայրկեանին Սիմոնէ Փատոն կարմիր քարտ մը ստացաւ:
2-րդ դիրքին վրայ գտնուող Ա. Էս. Ռոմա, օգտուելով Եուվէի արձանագրած այս հաւասարութենէն եւ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Քիեւօ Վերոնային, յաջողեցաւ կէտերու տարբերութիւնը նուազեցնել մէկ կէտի: Ա. Էս. Ռոմայի 3-րդ կոլը փենալթիով նշանակեց Ֆրանչեսքօ Թոթթի (33-րդ):
| Ա. Էս. Ռոմա – Քիեւօ Վերոնա | 3-0 |
| Սասուոլօ – Եուվենթուս | 1-1 |
| Ֆիորենթինա – Լացիօ Ռոմա | 0-2 |
| Աթալանթա – Փարմա | 1-0 |
| Քալիարի – Սամտորիա | 2-2 |
| Հելաս Վերոնա – Ա. Սէ. Միլան | 1-3 |
| Փալերմօ – Սեսենա | 2-1 |
| Թորինօ – Ուտինեզէ | 1-0 |
| Ինթեր Միլան – Նափոլի | 2-2 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ճենովա – Էմփոլի | 21:45 |
CATEGORIES Մարզական

