«Չեմփիընզ Լիկ». Պայէրն Միւնիխ 7-1 Արդիւնքով Ջախջախեց Ա. Էս. Ռոման` Հռոմի Մէջ. Այսօր Լիվըրփուլ – Ռէալ Մատրիտ

Պայէրն Միւնիխի յաղթական մարզիկները
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, Պայէրն Միւնիխ արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը, երբ Հռոմի մէջ 7-1 արդիւնքով ջախջախեց Ա. Էս. Ռոման:
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Արժեն Ռոպեն (9-րդ եւ 30-րդ), Մարիօ Կէօթցէ (23-րդ), Ռոպերթ Լեվանտովսքի (25-րդ), Թոմաս Մէօլըր (36-րդ` փենալթիով), Ֆրանք Ռիպերի (78-րդ) եւ Խերտան Շաքիրի (80-րդ): Ա. Էս. Ռոմայի միակ կոլը նշանակեց Կերվինիօ (66-րդ):
Պարսելոնա 3-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Այաքս Ամսթերտամին: Նէյմար (7-րդ), Լիոնել Մեսսի (24-րդ) եւ Սանտրօ Ռամիրեզ (90-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:

Լիոնել Մեսսի (աջին)
Չելսի 6-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Մարիպորը, իսկ Շախտիոր Տոնեցք ՊԱԹԷ Պորիսովը` 7-0 արդիւնքով:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – Մանչեսթըր Սիթի | 2-2 |
| Ա. Էս. Ռոմա – Պայէրն Միւնիխ | 1-7 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 |
| Պարսելոնա – Այաքս Ամսթերտամ | 3-1 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Մարիպոր | 6-0 |
| Շալքէ – Սփորթինկ Լիզպոն | 4-3 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Շախտիոր Տոնեցք | 0-7 |
| Փորթօ – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-1 |
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Մատրիտ – Մալմօ | 21:45 |
| Օլիմփիաքոս – Եուվենթուս | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Լուտոկորեց – Պալ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Պայէր Լեւերքուզըն – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 21:45 |
| Մոնաքօ – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Արսենալ | 21:45 |
| Կալաթասարայ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
Ստորեւ` դասաւորումը.
| Ե. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Պայէրն Միւնիխ | 9 (9-1) |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 4 (7-9) |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 2 (3-4) |
| 4.- Մոսկուայի բանակայիններ | 1 (3-8) |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 7 (5-3) |
| 2.- Պարսելոնա | 6 (6-4) |
| 3.- Այաքս Ամսթերտամ | 2 (3-5) |
| 4.- Ափոյել Նիկոսիա | 1 (1-3) |
| Է. ԽՄԲԱԿ | |
| 1.- Չելսի | 7 (8-1) |
| 2.- Շալքէ | 5 (6-5) |
| 3.- Մարիպոր | 2 (2-8) |
| 4.- Սփորթինկ Լիզպոն | 1 (4-6) |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| 1.- Փորթօ | 7 (10-3) |
| 2.- Շախտիոր Տոնեցք | 5 (9-2) |
| 3.- ՊԱԹԷ Պորիսով | 3 (2-14) |
| 4.- Աթլեթիքօ Պիլպաօ | 1 (2-4) |

