Կիրակի, 26 Հոկտեմբերին. Ծատուրեան Եղբայրներուն Յիշատակին Նուիրուած Հեծելարշաւի Տարեկան Մրցում
Հովանաւորութեամբ Պրումմանայի քաղաքապետ Փիեռ Աշքարի, Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը կը կազմակերպէ Ծատուրեան եղբայրներուն յիշատակին նուիրուած հեծելարշաւի տարեկան 2-րդ մրցումը: Անիկա պիտի ըլլայ ժամացոյցի դէմ մրցում մը եւ տեղի պիտի ունենայ կիրակի, 26 հոկտեմբերին:
Անոր ազդանշանը պիտի տրուի Ռումիէ – Նահր Մոթի շրջանէն, ապա հեծելանւորդները պիտի ուղղուին դէպի Պաապտեթ տանող նոր ու լայն մայրուղին, ուր պիտի ըլլայ ժամանման վայրը:
Անոր իրենց մասնակցութիւնը կրնան բերել ֆետերասիոնին մօտ անդամագրուած միութիւններու մարզիկները:
Մրցանակաբաշխութիւնը տեղի պիտի ունենայ ժամը 10:30-ին` Պրումմանայի քաղաքապետութեան դաշտին վրայ:
Այլ գետնի վրայ, ֆետերասիոնը հրապարակեց հեծելանւորդներուն նոր դասաւորումը` նկատի առնելով Լիբանանի բաժակի մրցաշարքին արձանագրուած արդիւնքները:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Էլիաս Ապու Ռաշիտ (Աթլեթիքօ Պէյրութ) | 55 |
| 2.- Եուսեֆ Նատեր (ՀՄԸՄ Պէյրութ) | 35 |
| 3.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 34 |
| 4.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) | 33 |
| 5.- Խալիլ Ասմար (Աթլեթիքօ Պէյրութ) | 32 |
| 6.- Հասան Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 30 |
| 7.- Ապտալլա Աար (Շեպիպեթ Սալաաթա) | 25 |
| 8.- Գէորգ Ալթունեան (ՀՄԸՄ Պէյրութ) | 24 |
| 9.- Կարօ Քելեշեան (ՀՄԸՄ Թրիփոլի) | 13 |
| 10.- Ահմետ Ֆարհաթ (ՀՄՄ Սին Էլ Ֆիլ) | 9 |

