Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Յայտագիրը. Այսօր` Ռէալ Մատրիտ – Պարսելոնա «Քլասիքօ»-Ն. Վաղը` Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի Եւ Լիոն – Մարսէյ

Լուիս Սուարես

Լուիս Սուարես

Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ պիտի կատարուին բաւական հետաքրքրական եւ տաք ճակատումներ, որոնց ընթացքին բաւական ուշագրաւ պիտի ըլլայ Ռէալ Մատրիտ – Պարսելոնա «Քլասիքօ»-ն, որ իր վրայ պիտի կեդրոնացնէ բոլոր լուսարձակները:

Այս մրցումին Պարսելոնայի հետ առաջին անգամ ըլլալով դաշտ պիտի ներկայանայ ուրուկուէյցի յառաջապահ Լուիս Սուարես (27 տարեկան)` նկատի ունենալով, որ ՖԻՖԱ-ին կողմէ անոր չորս ամսուան կախակայումը կ՛աւարտի եւ ան իրաւունք կ՛ունենայ իր պաշտօնական մրցումներուն սկսելու քաթալոնիական ակումբին հետ:

«Սանթիակօ Պեռնապէօ»-ի դաշտին վրայ տեղի ունենալիք այսօրուան այս մրցումը 169-րդ «Քլասիքօ»-ն է երկու կազմերուն միջեւ:

Նշենք, որ Պարսելոնա «Լա լիկա»-ին մէջ ցարդ անպարտելի միակ խումբը ըլլալէ բացի 8 մրցումի ընթացքին կոլ չէ ստացած իր բերդին մէջ:

Վաղը` կիրակի, հետաքրքրական պիտի ըլլան նաեւ Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի եւ Լիոն – Մարսէյ ճակատումները:

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).

«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ».- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.

ԱՅՍՕՐ ԺԱՄ
Ուեսթ Համ (4) – Մանչեսթըր Սիթի (2) 14:45
Լիվըրփուլ (5) – Հալ Սիթի (11) 17:00
Սաութհեմփթըն (3) – Սթոք Սիթի (10) 17:00
Սանտըրլենտ (17) – Արսենալ (7) 17:00
Ուեսթ Պրոմուիչ (14) – Քրիսթալ Փալաս (16) 17:00
Սուանզի Սիթի (8) – Լայսթըր Սիթի (15) 19:30
ՎԱՂԸ
Պըրնլի (19) – Էվըրթըն (13) 15:30
Թոթենհամ (9) – Նիւքասըլ (18) 15:30
Մանչեսթըր Եունայթըտ (6) – Չելսի (1) 18:00
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Քուինզ Փարք Ռէյնճըրզ (20) – Ասթոն Վիլա (12) 22:00

ՍԵՐԻ Ա.- 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.

ԱՅՍՕՐ
Էմփոլի (13) – Քալիարի (17) 16:00
Փարմա (20) – Սասուոլօ (19) 19:00
Սամտորիա (3) – Ա. Էս. Ռոմա (2) 21:45
ՎԱՂԸ
Քիեւօ Վերոնա (18) – Ճենովա (10) 16:00
Եուվենթուս (1) – Փալերմօ (16) 16:00
Ուտինեզէ (5) – Աթալանթա (14) 16:00
Սեսենա (15) – Ինթեր Միլան (9) 19:00
Լացիօ Ռոմա (6) – Թորինօ (12) 19:00
Նափոլի (7) – Հելաս Վերոնա (8) 19:00
Ա. Սէ. Միլան (4) – Ֆիորենթինա (11) 21:45

ԼԱ-ԼԻԿԱ.- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.

ԱՅՍՕՐ
Ալմերիա (13) – Աթլեթիքօ Պիլպաօ (14) 17:00
Ռէալ Մատրիտ (3) – Պարսելոնա (1) 19:00
Վալենսիա (4) – Էլչէ (18) 21:00
Քորտոպա (20) – Ռէալ Սոսիետատ (16) 23:00
Էյպար (12) – Կրանատա (14) 23:00
ՎԱՂԸ
Մալակա (8) – Ռայօ Վայեքանօ (9) 13:00
Էսփանիոլ (11) – Տեփորթիւօ Քորունա (15) 18:00
Սեւիլլա (2) – Վիարէալ (6) 20:00
Կեթաֆէ (10) – Աթլեթիքօ Մատրիտ (5) 22:00

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ.- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ
Օկզպուրկ (12) – Ֆրայպուրկ (17)
Պորուսիա Տորթմունտ (14) – Հանովըր-96 (10) 16:30
Այնթրախթ Ֆրանքֆորթ (8) – Շթութկարթ (15) 16:30
Հերթա Պերլին (13) – Համպուրկ (16) 16:30
Հոֆընհայմ (4) – Փատերպոռն (7) 16:30
Պայէր Լեւերքուզըն (6) – Շալքէ (9) 19:30
ՎԱՂԸ
Վոլֆսպուրկ (5) – Մայնց-05 (3) 16:30
Մէօնշընկլատպախ (2) – Պայէրն Միւնիխ (1) 18:30

ԼԻԿ-1.- 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.

ԱՅՍՕՐ
Փարիզ Սեն Ժերմեն (2) – Պորտօ (3) 18:00
Պասթիա (16) – Մոնաքօ (10) 21:00
Քան (18) – Լորիան (15) 21:00
Էվիան (17) – Նանթ (6) 21:00
Ռեմ (14) – Մոնփելիէ (11) 21:00
ՎԱՂԸ
Ռենն (13) – Լիլ (8) 15:00
Կենկան (19) – Նիս (12) 18:00
Սենթ Էթիեն (5) – Մես (7) 18:00
Լիոն (4) – Մարսէյ (1) 22:00
Share this Article
CATEGORIES