Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Մայատին Դժուար Յաղթանակ Մը Արձանագրեց
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանին ծիրին մէջ, Մայատին դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ 5-3 արդիւնքով յաղթեց Ռապիհին:
Սեն Ժոզեֆ 3-0 արդիւնքով յաղթեց Շուէյֆաթի, «Էյ. Եու. Էս. Թի.»` Ալամունի, իսկ Կանըրզ Լեպանոն` Ղըպէյրիի (5-4):
Թրիփոլիի մէջ տիրող անապահով կացութեան պատճառով Թրիփոլի Ֆայհա – Լիբանանեան բանակ մրցումը յետաձգուեցաւ:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 11 | 33 |
| 2.- Մայատին | 12 | 33 |
| 3.- Լիբանանեան բանակ | 11 | 27 |
| 4.- Թրիփոլի Ֆիհաա | 11 | 21 |
| 5.- Սեն Ժոզեֆ | 12 | 18 |
CATEGORIES Մարզական

