Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Ուլիս Աւելիով Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 11-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Ուլիս 3-2 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Արարատի դաշտէն, աւելի ամրապնդեց պարագլուխի դիրքը, երբ 13 կէտի առաւելութիւն մը ունեցաւ իր անմիջական մրցակիցին` Փիւնիկի վրայ, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Շիրակի հետ:
Նշենք, որ Ուլիս ցարդ անպարտելի միակ խումբն է:
Ալաշկերտ բարձրացաւ 3-րդ դիրք` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Գանձասարի:
Վերջապէս, Միքա 2-0 արդիւնքով յաղթեց Բանանցի վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ | ԿԷՏ | |
| 1.- Ուլիս | 11 | 31 (26-6) |
| 2.- Փիւնիկ | 10 | 18 (18-11) |
| 3.- Ալաշկերտ | 11 | 14 (12-13) |
| 4.- Շիրակ | 10 | 14 (11-11) |
| 5.- Գանձասար | 10 | 14 (16-18) |
| 6.- Բանանց | 10 | 11 (13-16) |
| 7.- Միքա | 11 | 10 (10-14) |
| 8.- Արարատ | 11 | 6 (15-32) |
CATEGORIES Մարզական

