Հեծելարշաւ. Լիբանան Կը Մասնակցի Ասիոյ «Մաութըն Պայք»-ի Ախոյեանութեան
Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը իր հրապարակած մէկ լուրին մէջ յայտնեց, որ լիբանանեան պատուիրակութիւնը երէկ մեկնեցաւ Ինտոնեզիա` իր մասնակցութիւնը բերելու համար 30 հոկտեմբերէն 3 նոյեմբերին տեղի ունենալիք Ասիոյ «Մաութըն պայք»-ի 20-րդ ախոյեանութեան:
Լիբանանի պատուիրակութիւնը կը բաղկանայ պատասխանատու Քայսար Սալլումէն եւ Լիբանանի «Մաութըն պայք»-ի ախոյեան Էլիաս Ապու Ռաշիտէն:
Լիբանանեան պատուիրակութեան մաս կը կազմէր նաեւ Ռաֆիք Իտ («Տաուն հիլ»), որ սակայն անձնական պատճառներով չկրցաւ մեկնիլ Ինտոնեզիա:
Այլ գետնի վրայ, ֆետերասիոնը հրապարակեց նոր դասաւորումը, որ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Էլիաս Ապու Ռաշիտ (Աթլեթիքօ Պէյրութ) | 65 |
| 2.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 41 |
| 3.- Խալիլ Ասմար (Աթլեթիքօ Պէյրութ) | 38 |
| 4.- Եուսեֆ Նատեր (ՀՄԸՄ Պէյրութ) | 35 |
| 5.- Ապտալլա Աար (Շեպիպեթ Սալաաթա) | 33 |
| 5.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) | 33 |
| 7.- Հասան Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 30 |
| 8.- Գէորգ Ալթունեան (ՀՄԸՄ Պէյրութ) | 24 |
| 9.- Կարօ Քելեշեան (ՀՄԸՄ Թրիփոլի) | 13 |
| 10.- Նեպիլ Թապպալ (Աթլեթիքօ Պէյրութ) | 9 |
| 10.- Ահմետ Ֆարհաթ (ՀՄՄ Սին էլ Ֆիլ) | 9 |
CATEGORIES Մարզական

