Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ-Ի Ֆութպոլի Ներկայացուցչական Խումբը Յաղթեց Սաժեսին
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը հիւրընկալեց Սաժեսը: Մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ` ՀՄԸՄ-ի յաղթանակով` 4-3 արդիւնքով:
Մրցումին Ա. կիսախաղը աւարտեցաւ ՀՄԸՄ-ի առաւելութեամբ` 1-0 արդիւնքով շնորհիւ Գէորգ Օհանեանի նշանակած սքանչելի կոլին:
Բ. կիսախաղը հազիւ սկսած, Սաժես նշանակեց հաւասարութեան կոլը (48-րդ): Այդ կոլէն տասը վայրկեան ետք, Սաժես նշանակեց կոլ մը եւս: Սակայն շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի, 70-րդ վայրկեանին ՀՄԸՄ նշանակեց 2-2-ի հաւասարութեան կոլը:
80-րդ վայրկեանին օրուան կեդրոնի ձախող իրաւարարը փոխանակ ՀՄԸՄ-ի ի նպաստ փենալթի մը տալու, առիթ տուաւ Սաժեսին, որ հակայարձակումով մը նշանակէ 3-2-ի իր կոլը:
Ասիկա պատճառ դարձաւ, որ ՀՄԸՄ-ի համակիրները այս ուղղութեամբ արտայայտեն իրենց զայրոյթը, որմէ ետք մրցումը շուրջ 10 վայրկեան ընդհատուեցաւ, երբ կարգ մը հարցեր ծագեցան ՀՄԸՄ-ի համակիրներուն եւ լիբանանեան բանակին ուժերուն միջեւ:
Ապա մրցումը շարունակուեցաւ եւ ՀՄԸՄ, շնորհիւ Գէորգ Օհանեանի (փենալթիով) նշանակած կոլին, յաջողեցաւ հաւասարեցնել արդիւնքը (3-3):
Իսկ պահեստի մարզիկ Յարութ Մումջողլեան մրցումին աւարտէն մէկ վայրկեան առաջ նշանակեց ՀՄԸՄ-ի յաղթանակի (4-3) եւ մրցումին 7-րդ կոլը:
Այժմ 4 խումբեր իրենց տրամադրութեան տակ ունին 10 կէտ:
Առաջինէն 4-րդ դիրքը յաջորդաբար կը գրաւեն Ահլի Սայտա (4 մրցում), Իժթիմահի (5 մրցում), ՀՄԸՄ (5 մրցում) եւ Սաժես (6 մրցում):
Ստորեւ` դասաւորումը.
|
ՄՐՑ. |
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Ահլի Սայտա |
4 |
3 | 1 | 0 | 6 | 1 |
10 |
| 2.- Իժթիմահի |
5 |
3 | 1 | 1 | 6 | 3 |
10 |
| 3.- ՀՄԸՄ |
5 |
3 | 1 | 1 | 9 | 7 |
10 |
| 4.- Սաժես |
6 |
3 | 1 | 2 | 15 | 10 |
10 |
| 5.- Ահլի Նապաթիէ |
6 |
2 | 1 | 3 | 10 | 12 |
7 |
| 6.- Շեպիպեթ Մազրաա |
4 |
1 | 3 | 0 | 4 | 2 |
6 |
| 7.- Ամալ Թրիփոլի |
5 |
2 | 0 | 3 | 11 | 11 |
6 |
| 8.- Իսլահ Պըրժ Շիմալի |
4 |
1 | 2 | 1 | 6 | 6 |
5 |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ |
4 |
1 | 2 | 1 | 4 | 5 |
5 |
| 10.- Խըյուլ |
6 |
1 | 1 | 4 | 4 | 13 |
4 |
| 11.- Մապարրա |
5 |
0 | 1 | 4 | 6 | 11 |
1 |

