Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Պարսելոնա, Մանչեսթըր Եունայթըտ Եւ Պորուսիա Տորթմունտ Պարտուեցան
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան կարգ մը անակնկալներ:
Սպանիոյ մէջ, օգտուելով Սելթա Վիկոյէն Պարսելոնայի կրած պարտութենէն (1-0), Ռէալ Մատրիտ գրաւեց պարագլուխի դիրքը` 4-0 արդիւնքով յաղթելէ ետք Կրանատային: Խեմես Ռոտրիկեզ նշանակեց երկու կոլ:
Անգլիոյ մէջ, Մանչեսթըր քաղաքի տերպին, աւարտեցաւ Սիթիի յաղթանակով, որ Սերճիօ Ակուերոյի նշանակած կոլին շնորհիւ, 1-0 արդիւնքով յաղթեց Եունայթըտին:
Գերմանիոյ մէջ, շաբթուան գագաթի ճակատումը Պայէրն Միւնիխի եւ Պորուսիա Տորթմունտի միջեւ աւարտեցաւ առաջինին յաղթանակով (2-1), հակառակ անոր որ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Տորթմունտ, մինչեւ 72-րդ վայրկեանը կը յառաջանար 1-0 արդիւնքով:
Ստորեւ` շաբաթավերջին մրցումներուն արդիւնքները.
|
«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ». 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Նիւքասըլ – Լիվըրփուլ | 1-0 |
| Արսենալ – Պըռնլի | 3-0 |
| Չելսի – Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 2-1 |
| Էվըրթըն – Սուանզի | 0-0 |
| Լայսթըր Սիթի – Ուեսթ Պրոմուիչ | 0-1 |
| Սթոք Սիթի – Ուեսթ Համ | 2-2 |
| Հալ Սիթի – Սաութհեմփթըն | 0-1 |
| Մանչեսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 1-0 |
| Ասթոն Վիլա – Թոթենհամ | 1-2 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քրիսթալ Փալաս (16) – Սանտըրլենտ (18) | 22:00 |
|
«ՔԱԼՉԻՕ». 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Նափոլի – Ա. Էս. Ռոմա | 2-0 |
| Էմփոլի – Եուվենթուս | 0-2 |
| Փարմա – Ինթեր Միլան | 2-0 |
| Քիեւօ Վերոնա – Սասուոլօ | 0-0 |
| Սամտորիա – Ֆիորենթինա | 3-1 |
| Թորինօ – Աթալանթա | 0-0 |
| Ուտինեզէ – Ճենովա | 2-4 |
| Ա. Սէ. Միլան – Փալերմօ | 0-2 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Սեսենա (18) – Հելաս Վերոնա (12) | 20:00 |
| Լացիօ Ռոմա (6) – Քալիարի (14) | 22:00 |
|
«ԼԱ ԼԻԿԱ». 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Տեփորթիւօ Քորունա – Կեթաֆէ | 1-2 |
| Կրանատա – Ռէալ Մատրիտ | 0-4 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Քորտոպա | 4-2 |
| Պարսելոնա – Սելթա Վիկօ | 0-1 |
| Ռէալ Սոսիետատ – Մալակա | 0-1 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Սեւիլլա | 1-0 |
| Վիարէալ – Վալենսիա | 1-3 |
| Լեվանթէ – Ալմերիա | 2-1 |
| Էլչէ – Էսփանիոլ 1 | 2-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ռայօ Վայեքանօ – Էյպար | 21:45 |
|
«ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Շալքէ – Օկզպուրկ | 1-0 |
| Համպուրկ – Պայէր Լեւերքուզըն | 1-0 |
| Հանովըր-96 – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-0 |
| Մայնց-05 – Վերտըր Պրեմըն | 1-2 |
| Շթութկարթ – Վոլֆսպուրկ | 0-4 |
| Պայէրն Միւնիխ – Պորուսիա Տորթմունտ | 2-1 |
| Մէօնշընկլատպախ – Հոֆընհայմ | 3-1 |
| Քէօլն – Ֆրայպուրկ | 0-1 |
| Փատերպորն – Հերթա Պերլին | 3-1 |
|
«ԼԻԿ-1». 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մոնաքօ – Ռեմ | 1-1 |
| Լորիան – Փարիզ Սեն Ժերմեն | 1-2 |
| Կենկան – Պասթիա | 1-0 |
| Լիլ – Սենթ Էթիեն | 1-1 |
| Մես – Քան | 3-2 |
| Մոնփելիէ – Էվիան | 2-0 |
| Նիս – Լիոն | 1-3 |
| Նանթ – Ռենն | 1-1 |
| Պորտօ – Թուլուզ | 2-1 |
| Մարսէյ – Լանս | 2-1 |

