«ԹՈՒՐ ՏԸ ՖՐԱՆՍ». ՇԼԵՔ ՇԱՀԵՑԱՒ 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՄՐՑՈՒՄԸ
«Թուր տը Ֆրանս»ի 18-րդ հանգրուանի մրցումը, որ երէկ տեղի ունեցաւ Փիներոլոյէն Կալիպիէ Սերրէ – Շեվալիէ (200,5 քմ), աւարտեցաւ Էնտի Շլեքի (Լիւքսամպուրկ, Լէոփար Թրեք) յաղթանակով: Վերջինս ժամանման գիծ հասաւ արձանագրելով 6 ժամ 07′ 56″ արդիւնք մը: Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց անոր խմբակիցը եւ եղբայրը` Ֆրանք (6 ժամ 10′ 03″), իսկ երրորդ դիրքը 2′ 15″ ուշացումով գրաւեց աւստրալիացի Քէյտըլ Իվընզ (Պի. Էմ. Սի.):
Թէեւ ֆրանսացի Թոմաս Վոյեքլըր իր մօտ կը պահէ դեղին շապիկը (79 ժամ 34′ 06″), սակայն այժմ Էնտի Շլեք 15″ ուշացումով ետ կը մնայ անկէ` գրաւելով երկրորդ դիրքը:
Այսօր տեղի պիտի ունենայ 19-րդ հանգրուանի մրցումը` Մոտանէէն Ալփ Տույեզ (110 քմ):
CATEGORIES Մարզական