Ճատրակ. Տիգրան Պետրոսեանի Անուան Յուշամրցաշարք. Լեւոն Արոնեան Հանդիսացաւ 3-րդ
Երէկ` երեքշաբթի, 11 նոյեմբերին, Մոսկուայի մէջ (Ռուսիա) աւարտեցաւ աշխարհի 9-րդ ախոյեան Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի յուշամրցաշարքը, երբ տեղի ունեցան 7-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան, որ վերջին հանգրուանին յաղթեց Էռնեսթօ Ինարքիեւի, ապահովելով 4 կէտ հանդիսացաւ 3-րդ` լրացուցիչ արդիւնքով առաջ անցնելով նոյնքան կէտ ունեցող Պորիս Կելֆանտէն (Իսրայէլ), կը յայտնէ ArmSport.am:
Տիտղոսին տիրացաւ Ալեքսանտր Կրիսչուք (5,5 կէտ):
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալեքսանտր Կրիսչուք | 5,5 |
| 2.- Վլատիմիր Քրամնիք | 4,5 |
| 3.- Լեւոն Արոնեան | 4 |
| 4.- Պորիս Կելֆանտ | 4 |
| 5.- Լիրեն Տինկ | 3,5 |
| 6.- Փիթըր Լեքօ | 2,5 |
| 7.- Էռնեսթօ Ինարքիեւ | 2 |
| 8.- Ալեքսանտր Մորոզեւիչ | 2 |
CATEGORIES Մարզական

