Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Կիրակի, 16 Նոյեմբերին` Ռիատա Ուալ Ատապ – ՀՄԸՄ
Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, շաբաթասկիզբին իր գումարած հերթական ժողովին վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, տուաւ շարք մը որոշումներ:
Ֆետերասիոնը 250 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց Հիւսէյն Պահժաթը (Ահլի Նապաթիէ), որ Սաժեսի դէմ տեղի ունեցած մրցումին (Բ. դասակարգ, 5-րդ հանգրուան) օրինազանցութիւն մը կատարեց: Մինչեւ որ այդ տուգանքը չվճարէ, ան դաշտ չի կրնար մուտք գործել:
Որոշուեցաւ ախոյեանութեան եւ բաժակի մրցաշարքերուն տոմսերուն գինը պահել անփոփոխ` հինգ հազար լիբանանեան ոսկի (սովորական թրիպիւն):
Հինգշաբթի, 13 նոյեմբերին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին կեդրոնատեղիին մէջ տեղի պիտի ունենայ Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի 2014-2015 տարեշրջանին վիճակաձգութիւնը (ժամը 12:00-ին):
Իսկ ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանին, մրցումները տեղի պիտի ունենան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 14 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Մապարրա | 14:15 | Թրիփոլի |
| Ահլի Սայտա – Սաժես | 14:15 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ռիատա Ուալ Ատապ – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ամալ Թրիփոլի | 14:15 | Սուր |
Իսկ ինչ կը վերաբերի Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի զտումի Բ. հանգրուանին, մրցումներուն յայտագիրը հետեւեալն է.
| ՇԱԲԱԹ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Արապի – Զամալեք Պէյրութ | 13:30 | Անսար |
| ՇԱԲԱԹ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Իժթիմահի – Խըյուլ | 13:30 | Զղարթա |
| Ահլի Սայտա – Իսլահ Պըրժ Շիմալի | 13:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Շեպիպեթ Մազրաա | 13:30 | Սաֆա |

