Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Ժամանեց Փորթուգալ

10811936_10152868567929429_324262125_nԻնչպէս ծանօթ է, վաղը Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը հիւրը պիտի ըլլայ Փորթուգալի, երբ Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին գծով ճակատի դաշտին տիրոջ դէմ:

Երէկ առաւօտուն Հայաստանի պատուիրակութիւնը պուլկարական «Պալքան հոլիտէյզ էրլայնզ» ընկերութեան օդանաւով ժամանեց Ֆարօ քաղաքը եւ իջեւանեցաւ «Քուինթօ տօ լակօ» պանդոկին մէջ:

Հայաստանի ազգային հաւաքականը` գլխաւորութեամբ գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտի, Փորթուգալ ժամանեց հետեւեալ կազմով.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ. Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արսէն Բեգլարեան (Ուլիս):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Լեւոն Հայրապետեան (Փրիպրամ, Չեխիա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան եւ Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան  (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Օլիմփիաքոս, Յունաստան), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա), Ռումեան Յովսէփեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Եդիգարեան (Քայրաթ, Ղազախստան), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Արտեոմ Սիմոնեան (Զենիթ Ս. Փեթերսպուրկ, Ռուսիա), Կարլեն Մկրտչեան, Մասիս Ոսկանեան եւ Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Եուրա Մովսիսեան  (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Արթուր  Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Ալեքսանտր Կարապետեան (Տիւտելանժ, Լիւքսամպուրկ):

Share this Article
CATEGORIES