Ֆութսալ. Այսօր Կը Սկսի 17-րդ Հանգրուանը
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր Ֆայհա Թրիփոլի կը մրցի Սեն Ժոզեֆի դէմ:
Նշենք, որ այս շաբաթավերջին տեղի ունենալիք հինգ մրցումներէն չորսը պիտի կատարուին Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզի շրջան), մինչ մէկ մրցում` Ղըպէյրիի դաշտին վրայ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ֆայհա Թրիփոլի – Սեն Ժոզեֆ | 20:30 | Էմիլ Լահուտ |
| ՇԱԲԱԹ | ||
| Լիբանանեան բանակ – Քալամուն | 18:30 | Էմիլ Լահուտ |
| Ղըպէյրի – Մայատին | 19:00 | Ղըպէյրի |
| Շուէյֆաթ – Պէյրութի դրամատուն | 20:30 | Էմիլ Լահուտ |
| ԿԻՐԱԿԻ | ||
| «Էյ. Եու. Էս. Թի.» – Ռապիհ | 19:00 | Էմիլ Լահուտ |
CATEGORIES Մարզական

