«Ֆորմիւլա-1». Լուիս Հեմիլթըն Երկրորդ Անգամ Ըլլալով Հանդիսացաւ Աշխարհի Ախոյեան
Երէկ` կիրակի, 23 նոյեմբերին աւարտեցաւ «Ֆորմիւլա-1»-ի 2014-ի աշխարհի ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցաւ տարեշրջանի վերջին կրան փրին` Ապու Տապիի մէջ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ):
«Մերսետես» խումբին մաս կազմող 29 տարեկան անգլիացի Լուիս Հեմիլթըն, ընդամէնը 19 մրցումներէն, իր 11-րդ յաղթանակը արձանագրելով երկրորդ անգամ ըլլալով հանդիսացաւ աշխարհի ախոյեան (առաջինը` 2008-ին, «Մաքլարըն»-ի հետ):
Նշենք, որ այսպիսով «Մաքլարըն» այս տարեշրջանին արձանագրեց իր 16-րդ յաղթանակը:
Ստորեւ` երէկուան կրան փրիին արդիւնքները.
1.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) 1 ժամ 39′ 02″
2.- Ֆելիփէ Մասսա (Ուիլիըմզ) 2″ ուշ\
3.- Վալթերի Պոթթաս (Ուիլիըմզ) 28″ ուշ
4.- Տանիել Ռիքիարտօ (Ռետ-Պուլ) 37″ ուշ
5.- Ենսըն Պաթըն (Մաքլարըն) 1′ 00″ ուշ
Ստորեւ` վարորդներուն վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») | 384 |
| 2.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») | 317 |
| 3.- Տանիել Ռիքիարտօ («Ռետ Պուլ») | 238 |
| 4.- Վալթերի Պոթթաս («Ուիլիըմզ») | 186 |
| 5.- Սեպասթիան Վեթել («Ռետ Պուլ») | 167 |
| 6.- Ֆերնանտօ Ալոնսօ («Ֆեռարի») | 161 |
| 7.- Ֆելիփէ Մասսա («Ուիլիըմզ») | 134 |
| 8.- Ենսըն Պաթըն («Մաքլարըն») | 126 |
| 9.- Նիքօ Հալքընպերկ («Ֆորս Ինտիա») | 96 |
| 10.- Սերճիօ Փերեզ («Ֆորս Ինտիա») | 59 |
| 11.- Քեւին Մակնիսըն («Մաքլարըն») | 55 |
| 12.- Քիմի Ռայքոնըն («Ֆեռարի») | 55 |
| 13.- Ժան-Էրիք Վերնյը («Թորօ-Ռոսսօ») | 22 |
| 14.- Ռոմեն Կրոժան («Լոթիւս») | 8 |
| 15.- Տանիել Քվեաթ («Թորօ-Ռոսսօ») | 8 |
| 16.- Փասթոր Մալտոնատօ («Լոթիւս») | 2 |
| 17.- Ժիւլ Պիանքի («Մարուսիա») | 2 |
| 18.- Էսթեպան Կութիերեզ («Սաուպըր») | 0 |
| 19.- Ուիլ Սթիւընզ («Սթրաքա Ռասինկ») | 0 |
| 20.- Մարքուս Էրիքսըն («Քաթերհամ») | 0 |
| 21.- Քամուի Քոպայաշի («Քաթերհամ») | 0 |
| 22.- Մաքս Շիլթըն («Մարուսիա») | 0 |
| 23.- Ատրիան Սութիլ («Սաուպըր) | 0 |
| 24.- Անտրէ Լոթերեր («Սթրաքա Ռասինկ») | 0 |
Ստորեւ` խումբերուն վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- «Մերսետես» | 701 |
| 2.- «Ռետ-Պուլ» | 405 |
| 3.- «Ուիլիըմզ» | 320 |
| 4.- «Ֆեռարի» | 216 |
| 5.- «Մաքլարըն» | 181 |
| 6.- «Ֆորս-Ինտիա» | 155 |
| 7.- «Թորօ-Ռոսսօ» | 30 |
| 8.- «Լոթիւս» | 10 |
| 9.- «Մարուսիա» | 2 |
| 10.- «Քաթերհամ» | 0 |
| 11.- «Սաուպըր» | 0 |

