ՖՈՐՄԻՒԼԱ-1. ՀԵՄԻԼԹԸՆ ՏԻՐԱՑԱՒ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԿՐԱՆ ՓՐԻԻՆ

Լուիս Հեմիլթըն

Երէկ` կիրակի, 24 յուլիսին տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի աշխարհի ախոյեանութեան Գերմանիոյ կրան փրին, որ աւարտեցաւ Մաքլարըն-Մերսետեսի անգլիացի վարորդ Լուիս Հեմիլթընի յաղթանակով. ան 60 լեփ ունեցող այս կրան փրիին արձանագրեց 1 ժամ 37′ 30″ արդիւնք մը: Ան այս տարեշրջանին երկրորդ անգամ ըլլալով կրան փրիի մը կը տիրանար: Երկրորդ դիրքը գրաւեց Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի), որ 3″ 9 ուշացումով անցաւ ժամանման գիծը: Երրորդ հանդիսացաւ Մարք Ուեպըր (9″ 7 ուշ):

Յաջորդական 11 կրան փրիներու ընթացքին փոտիում բարձրացած գերմանացի Սեպասթիան Վեթել առաջին անգամ ըլլալով առաջին երեք դիրքերէն մէկը չկրցաւ ապահովել, երբ 47″ 9 ուշացումով գրաւեց չորրորդ դիրքը: Սակայն ան կէտերու մեծ տարբերութեամբ ընդհանուր դասաւորման մէջ կը գրաւէ պարագլուխի դիրքը:

Աշխարհի նախկին գերմանացի ախոյեան Միքայէլ Շումախըր 1 լեփ ուշացումով գրաւեց 8-րդ դիրքը (ան 32 կէտով կը գրաւէ 10-րդ դիրքը):

Ստորեւ կու տանք վարորդներուն դասաւորումը.

—————————————————————ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ-Պուլ Ռընօ 216
2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ-Պուլ Ռընօ 139
3.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 134
4.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 130
5.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 109
6.- Ֆելիփէ Մասսա (Պրազիլ) Ֆեռարի 62
7.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) Մերսետես 46
8.- Նիք Հիտֆելտ (Գերմանիա) Ռընօ 34
9.- Վիթալի Փեթրով (Ռուսիա) Ռընօ 32
10.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) Մերսետես 32

Խմբային դասաւորում.

——————————-ԿԷՏ

1.- Ռետ-Պուլ Ռընօ             355
2.- Մաքլարըն – Մերսետես 243
3.- Ֆեռարի                    192
4.- Մերսետես                        78
5.- Ռընօ                            66
6.- Սաուպըր-Ֆեռարի            35
7.- Ֆորս Ինտիա- Մերսետես      20

 

Share this Article
CATEGORIES