Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ – Ահլի Սայտա` 2-2

ՀՄԸՄ-ի կազմը` շաբաթ օրուան մրցումին
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի ծիրին մէջ տեղի ունեցած ՀՄԸՄ – Ահլի Սայտա մրցումը, որ տեղի ունեցաւ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ:
Հարաւի կազմը մրցումին առաջին 25 վայրկեաններուն (5-րդ եւ 25-րդ) նշանակեց 2 արագ կոլեր եւ 2-0 արդիւնքով յառաջացաւ դաշտին տիրոջ վրայ:
Սակայն 40-րդ վայրկեանին Ճոնի Քոնճեան նշանակեց ՀՄԸՄ-ի առաջին կոլը, երբ քորնըրէ մը ետք գլուխով գնդակը զետեղեց մրցակիցին բերդին մէջ:
60-րդ վայրկեանին Քրիսթիան Թիմունեան նշանակեց ՀՄԸՄ-ի երկրորդ կոլը, այսպիսով հաւասարեցնելով արդիւնքը` 2-2:
Այս կոլէն ետք ՀՄԸՄ ստեղծեց կոլի 4-5 ստոյգ առիթներ, որոնք սակայն չարդիւնաւորուեցան:
Յիշատակելի են Գէորգ Օհանեանի ստեղծած ստոյգ երկու առիթները, որոնք զսպուեցան բերդին սիւնին կողմէ եւ բերդապահին ձեռքերով:
Իր կարգին, մրցակից կազմը մրցումին վերջին վայրկեանին հարուածեց ՀՄԸՄ-ի բերդին սիւնին:
Պէտք է ըսել, որ դաշտին թրիպիւնին վրայ ՀՄԸՄ-ի համակիրները, որոնք անտեսած էին անձրեւը, իրենց կարեւոր դերը ունեցան ՀՄԸՄ-ի արձանագրած այս արդիւնքին վրայ` միշտ ու միշտ քաջալերելով իրենց կազմը:
Ստորեւ` 8-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Ահլի Նապաթիէ – Մապարրա | 4-3 |
| ՀՄԸՄ – Ահլի Սայտա | 2-2 |
| Խըյուլ – Ռիատա Ուալ Ատապ | 1-4 |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Իժթիմահի | 2-2 |
| Սաժես – Շեպիպեթ Մազրաա | 1-0 |
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Սաժես | 8 | 14 (17-11) |
| 2.- Իժթիմահի | 7 | 14 (11-6) |
| 3.- Ահլի Սայտա | 6 | 12 (9-4) |
| 4.- ՀՄԸՄ | 7 | 12 (14-12) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 8 | 10 (14-16) |
| 6.- Ռիատա Ուալ Ատապ | 6 | 9 (11-9) |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 9 (10-8) |
| 8.- Շեպիպեթ Մազրաա | 6 | 9 (5-3) |
| 9.- Ամալ Թրիփոլի | 6 | 6 (11-13) |
| 10.- Խըյուլ | 7 | 4 (5-17) |
| 11.- Մապարրա | 7 | 1 (10-18) |

