ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ` ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Ուլիս 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Գանձասարի, անկէ խլեց պարագլուխի դիրքը: Միակ կոլը նշանակեց Գէորգի Քրասովսքի (23-րդ):
Իմփուլս – Փիւնիկ մրցումը վերջ գտաւ 1-1 արդիւնքով: Սամուէլ Յակոբեան նշանակեց Իմփուլսի կոլը (71-րդ), իսկ Յովհաննէս Յովհաննիսեան` Փիւնիկի կոլը (79-րդ):
Միքա 4-1 արդիւնքով յաղթեց Շիրակի, իսկ Բանանց` Արարատի (5-0): Բանանցի մարզիկ Էտուարտօ տօ Սանթոս հեթրիք մը իրագործեց:
Ստորեւ` դասաւորումը.
—————————-ԿԷՏ
1.- Ուլիս 30 (20-11)
2.- Գանձասար 29 (18-7)
3.- Փիւնիկ 28 (23-15)
4.- Միքա 21 (19-15)
5.- Իմփուլս 19 (17-17)
6.- Բանանց 15 (20-21)
7.- Շիրակ 13 (13-21)
8.- Արարատ 9 (10-33)