«Չեմփիընզ Լիկ». Մեսսի Հեթրիքի Եւ Նոր Մրցանիշի Հեղինակ

Լիոնել Մեսսի
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած մրցումներուն արդէն իսկ յաջորդ հանգրուանի իր տոմսը ապահոված Պարսելոնա, 4-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Կիպրոսի մէջ, ուր պարտութեան մատնեց Ափոյել Նիկոսիան:
Լիոնել Մեսսի, որ այս մրցումին հեթրիք մը իրագործեց (38-րդ, 58-րդ եւ 87-րդ), յաջողեցաւ այս մրցաշարքին պատմութեան մէջ մրցանիշ մը հաստատել` իր նշանակած կոլերուն թիւը բարձրացնելով 74-ի:
Շնորհիւ Սերճիօ Ակուերոյի իրագործած հեթրիքին (21-րդ` փենալթիով, 85-րդ եւ 90-րդ), Մանչեսթըր Սիթի 3-2 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Պայէրն Միւնիխի, որ մրցումին մեծ մասը շարունակեց տասը մարզիկով, երբ Մեհտի Պենաթիա 21-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – Ա. Էս. Ռոմա | 1-1 |
| Մանչեսթըր Սիթի – Պայէրն Միւնիխ | 3-2 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Պարսելոնա | 0-4 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Այաքս Ամսթերտամ | 3-1 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Շալքէ – Չելսի | 0-5 |
| Սփորթինկ Լիզպոն – Մարիպոր | 3-1 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Փորթօ | 0-3 |
| Շախտիոր Տոնեցք – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Օլիմփիաքոս | 21:45 |
| Մալմօ – Եուվենթուս | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Լուտոկորեթց – Լիվըրփուլ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Պենֆիքա | 19:00 |
| Պայէր Լեւերքուզըն – Մոնաքօ | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Կալաթասարայ | 21:45 |
| Արսենալ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |

