«Փրեմիեր Լիկ». Չելսի Պիտի Շարունակէ՞ Մնալ Անպարտելի
Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 13-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Չելսի, որ ցարդ անպարտելի է, պիտի շարունակէ՞ մնալ այդպէս, երբ այցելէ Սանտըրլենտի դաշտը: Այս հարցումին պատասխանը յայտնի կը դառնայ այսօր:
Ստորեւ` 13-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ուեսթ Պրոմուիչ (13) – Արսենալ (8) | 14:45 |
| Պըրնլի (19) – Ասթոն Վիլա (16) | 17:00 |
| Լիվըրփուլ (12) – Սթոք Սիթի (11) | 17:00 |
| Մանչեսթըր Եունայթըտ (4) – Հալ Սիթի (17) | 17:00 |
| Քուինզ Փարք (20) – Լայսթըր Սիթի (18) | 17:00 |
| Սուանզի (7) – Քրիսթալ Փալաս (15) | 17:00 |
| Ուեսթ Համ (6) – Նիւքասըլ (5) | 17:00 |
| Սանտըրլենտ (14) – Չելսի (1) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Սաութհեմփթըն (2) – Մանչեսթըր Սիթի (3) | 15:30 |
| Թոթենհամ (10) – Էվըրթըն (9) | 18:00 |
CATEGORIES Մարզական

