ՔՐՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ամենահամեստ հաշուարկներով այսօր պատմական Հայաստանի տարածքում ապրում է աւելի քան 700 հազար «թաքուն» հայ` չհաշուած իսլամացած համշէնահայութեան եւ պոնտահայութեան բազմահազարանոց տոհմական խմբերը:

Այժմ փորձենք անդրադառնալ «թաքուն» հայերի քաղաքական կողմնորոշումների հոլովոյթին, նրանց հանդէպ ցուցաբերուած խտրականութեանը, անարդարութեանը եւ, ի հարկէ, նրանց մաքառումներին:

Կեդրոնական իշխանութեան եւ «թաքուն» հայութեան միջեւ, թերեւս, առաջին խոշոր ընդհարումը կարելի է համարել 1926թ. Սղերդի եւ Ռատուանի հայ-եզիտիական խառը բնակչութեան ընդվզումը, ընդ որում` 10,000 հայ եւ եզիտի զինեալները պարտութեան մատնեցին Բաղէշի երեսուն հազարանոց կառավարական զօրքին:

1929թ. պայթեց Արարատեան ապստամբութիւնը   ` սասանելով քեմալական Թուրքիայի հիմքերը: Շէյխ Սայիտ փաշայի 1925թ. գլխաւորած ընդվզման հետքերով ընթացող այդ նոր ապստամբութեան երեք գլխաւոր ղեկավարներն էին Իպրահիմ Հըսգէ Թելի փաշան, Իհսան Նուրի փաշան եւ Զիլան պէյը (նոյն ինքը` Խնուսի Հարամիկ գիւղից, դաշնակցական գործիչ Արտաշէս Մուրատեանը): Թուրք իշխանութիւնների համոզմամբ, Արարատեան շարժման մղիչ ուժն ու ոգեշնչողը հայութիւնն էր` իր վերապրող զանգուածներով: Հետեւաբար, այս անգամ էլ իշխանութիւնները հարցի լուծման բանալին համարում էին հայութեան տեղահանումը, որը պէտք էր իրականացուէր առաւելաբար կենցաղային անտանելի պայմանների ստեղծմամբ: «Տիգրանակերտի քաղաքային խորհուրդը,- գրում է «Հայրենիք» ամսագիրը 1931թ.,- ընդունել է հետեւեալ որոշումները. հայերի հետ առեւտուր չանել, հայ գործաւորներ բացարձակապէս չգործածել, բռնի կերպով հայերից փողեր գանձել, նրանց գոյքն առգրաւել եւ այլն»:

Պատմական մի վկայութեան համաձայն, 1929-30 թթ. միայն Խարբերդից, Տիգրանակերտից եւ Մարտինից տեղահանուել է շուրջ 30 հազար հայ: Փրոֆ. Շաւարշ Թորիկեանն այս տեղահանութեան կապակցութեամբ մի իրաւական մանրամասնութիւն է հաղորդում, ըստ որի` բռնագաղթի ենթարկուած հայերի թրքական անցագրերում դրուել է «Թուրքիա վերադարձն արտօնուած չէ» գրութեամբ կնիք: Աւելացնենք նաեւ, որ Թուրքիայից անվերադարձ հեռանալու պարտադրանքը չի վերաբերուել միայն 1929թ. բռնագաղթին: «Դրօշակ»ի ընթերցումներից պարզւում է, որ դեռեւս 1924թ. Սեբաստիայի առաջնորդ Սարգիս վարդապետը եպիսկոպոսական տիտղոս ստանալու նպատակով Էջմիածին մեկնելուց յետոյ զրկուել է Թուրքիա վերադառնալու իրաւունքից:

Քեմալի իշխանութեան վերջին տարիներին Տերսիմի զազա-ալեւիական ապստամբութիւնների մէջ գործօն դեր է ունեցել Տերսիմի հայութիւնը: «Հիմնուելով իրադրութեան ռազմական մանրամասն ուսումնասիրութիւնների վրայ,- գրում է հոլանտացի արեւելագէտ Մարտին վան Պրիւնսէնը,- տերսիմահայերը, որոնք վերապրել էին հայոց ջարդերը եւ ապրում էին Սուրիայում, քիւրտ ազգայնականների հետ վերադարձան տարածաշրջան եւ տեղի ցեղախմբերին յաջողութեամբ հրահրեցին ապստամբութեան»: Տերսիմի ապստամբութեան կազմակերպման համաթեքսթում, կարելի է յիշատակել Տերսիմ նահանգի Չմշկածագի Ձոր գիւղի բնակիչ, դաշնակցական գործիչ, սուրհանդակ Մովսէս Փոթողլեանի նահատակութիւնը, որը տեղի ունեցաւ Տերսիմի շրջակայ քարայրներից մէկում, 1936թ.:

Իսմեթ Ինոնիուի գլխաւորած իշխանութիւնների յատուկ որոշմամբ, 1942թ. նոյեմբերի 11-ին, ցեղային-կրօնական փոքրամասնութիւնների համար ճշդուեց «վարլըք վերկիսի քանունու» կոչուող հարկային մի օրէնք (բառացիօրէն` «ունեւորութեան հարկ»): «Թուրքական իշխանութիւնների կամայականութիւնների պայմաններում,- գրում են հետազօտողները,- թուրք առեւտրականը պէտք էր վճարէր իր տարեկան եկամտի մօտ 5 տոկոսը, յոյնը` 150, հրեան` 179, իսկ հայը` 232 տոկոսը»:

Հարկային այս անհեթեթ օրէնքի դաժան գործադրմամբ, բռնի կրօնափոխութեան նոր ալիք առաջացաւ, որի մասին վկայութիւններ է հաղորդում Արսլան Կոթան անունով խարբերդցի «թաքուն» հայը, 1981թ. օգոստոսին: Նա «Ճումհուրիէթ»ի թղթակցին պատմում է, թէ ինչպէ՛ս իր ընտանիքից պահանջում էին վճարել հազար ոսկինոց «ունեւորութեան տուրք»: Իսկ նրա հայրը, որ չէր կարողացել ամբողջ ունեցուածքը ծախելով հանդերձ վճարել տուրքը, ստիպուած` ընտանեօք իսլամութիւն էր ընդունել:

Ինոնիուի թրքացման քաղաքականութեան մասին վկայում է նաեւ «Էճիպշըն Կազեթ» եգիպտական թերթը: «Երբ հանրապետութիւնը նոր էր հաստատուել,- գրում է թերթը 1946թ. թողարկումներից մէկում,- թուրքերը շատ գործածեցին «Ձուլուէ՛ք» նշանաբանը: Ազգային փոքրամասնութիւններին պատկանող շատ ընտանիքներ թրքական անուններ որդեգրեցին»: Թրքացման հակահայ քաղաքականութիւնը չի վրիպել նաեւ իրանական մամուլի տեսադաշտից: «Իրանէ մա» թերթը, վերլուծելով Ինոնիուի ցեղապաշտական քաղաքականութիւնը, շեշտում է. «Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնութիւնների մէջ ամէնից ծանր վիճակում են հայերը»:

Թրքահայ գրող Մկրտիչ Մարկոսեանն իր գիւղագրական վէպերում նկարագրում է Տիգրանակերտի հայութեան կեանքը 1940-ականներին` եկեղեցական արարողութիւններ, հարսանեաց հանդէսներ եւայլն: Նա ասում է. «Հայերը միայն արհեստաւոր էին, որովհետեւ անելու այլ գործ չէր մնացել: Նրանք կորցրել էին իրենց հողամասերը եւ պաշտօնեայ կամ զինուորական դառնալ էլ չէին կարող»:

Այսքանով կարելի է ասել, որ թրքացման քաղաքականութիւնն ամենախոշոր չափերի է հասել Ինոնիուի օրօք եւ պատճառ դարձել գաւառներում «թաքուն» հայերի` մի նոր խմբաքանակի ձեւաւորման:

Յետպատերազմեան շրջանում Խ. Միութեան արտաքին քաղաքականութեան օրակարգ մտցուեց Կարս-Արտահան-Օլթիի պահանջը, որը կտրուկ սրեց իրավիճակը: «Նիւ Եորք Ուորլ Թելեկրամ»-ը, բնութագրելով յետպատերազմեան Թուրքիայի ստորակայ դիրքերը թուրք-խորհրդային յարաբերութիւնների ոլորտում, մտահոգութիւն էր յայտնում, թէ Թուրքիայի տկարացման մեթոտներից մէկը կարող էր լինել Թուրքիայի ազգային փոքրամասնութիւններին անհնազանդութեան հրահրելը, եւ ասում, որ` «Արեւելեան շրջաններում ապրում են քրտեր, հայեր եւ կովկասեան ցեղեր»:

Գահիրէի «Մասրի» թերթի լոնտոնեան թղթակիցը 1948թ. սեպտեմբերի 10-ին մանրամասնութիւններ է հաղորդում Անգարայում կայացած թուրք-ամերիկեան գաղտնի տեսակցութեան մասին, որի նպատակն է եղել «պաշտպանութեան» գօտի ստեղծել Տարտանելից մինչեւ իրանական Ատրպատական: «Ամերիկեան առաքելութեանը մտահոգող երկրորդ պատճառն է ոչթուրք փոքրամասնութիւնների պարագան: Նրանք բնակւում են Կարսի, Արտահանի եւ Արդուինի սահմանամերձ շրջաններում, այսինքն` քրտերը եւ հայերը,- գրում էր թղթակիցը,- այս վերջինները մտադիր են ծառայելու խորհրդայիններին եւ անկարգութիւններ ստեղծելու»: Սոյն վկայութիւններով արդէն կարելի է բնորոշել Արեւմտեան Հայաստանի «թաքուն» հայութեան աշխարհաքաղաքական նշանակութիւնը` որպէս կարողական գործօնի:

Իսմեթ Ինոնիուին յաջորդած Ճելալ Պայարի նախագահութեան եւ Ատնան Մենտերեսի վարչապետութեան ժամանակաշրջանում ուշագրաւ են 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հակայոյն եւ հակահայ բռնարարքները: Պատմական Հայաստանի «թաքուն» հայերը եւս զերծ չմնացին այս տխուր վանտալիզմի ալիքներից: Թուրք-կիպրական ընդհարումների ժամանակ 1958թ. Կեսարիայի Քէօհնէ գիւղում, գիւղապետի կարգադրութեամբ, 7 հայ ընտանիք ամբողջապէս բնաջնջուեց:

Մինչեւ 1960-ականների սկիզբը, Թուրքիայի Համայնավար կուսակցութիւնը, փաստօրէն, այն կազմակերպուած կառոյցն էր, որի մէջ համախմբւում էին վարչակարգի հակառակորդ ուժերն ու զանազան ցեղային-կրօնական խմբերի, այդ թւում նաեւ հայութեան ներկայացուցիչները: Կուրսելեան յեղաշրջումից յետոյ Համայնավար կուսակցութեան գաղափարախօսական լճացումը, ներքին ճիւղաւորումներն ու իշխանատենչ ձգտումներն աստիճանաբար թուլացրեցին նրա դիրքն ու կազմակերպական կորովը: Արդիւնքում հակավարչակարգ առճակատման գլուխ անցան ահաբեկչական, ծայրայեղական խմբակցութիւնները: Համայնավար կուսակցութիւնից անջատուած սոյն կազմակերպութիւնների ներքին մթնոլորտում եւս ակնյայտ էին ազգային խտրականութեան դրսեւորումները: Նման պայմաններում «թաքուն» հայութիւնն իր քաղաքական տեղն այլեւս չէր կարողանում գտնել թրքական ձախակողմեան հոսանքներում եւ յաջորդող տասնամեակներում նրա քաղաքական ձգտումներն ընթացան միանգամայն այլ ուղղութիւններով:

1970-ականներին «թաքուն» հայութեան համար ստեղծւում են քաղաքական գործունէութեան որոշ հնարաւորութիւններ: Մի «թաքուն» հայ այս մասին պատմում է հետեւեալը. «Ատըեամանի մէջ յառաջադիմական կազմակերպութիւններ հիմնուեցին: Այս կազմակերպութիւնների մէջ ե՛ւ քիւրտ, ե՛ւ մեր հայ երիտասարդները համախմբուելով` ընդհանրական նպատակների էին պատրաստւում: Քիւրտ երիտասարդները մեր երիտասարդներին առաջարկում էին, որ իրենց ծագումը չծածկեն, ինքնութիւնն ու հաւատքը բացայայտ կերպով յայտարարեն: Սրա համար ապահովութիւն էին տալիս: Այս մթնոլորտում բազմաթիւ հայ երիտասարդներ սկսեցին ասել. «Ես հայ եմ», «իմ կրօնը տարբեր է» եւ այլն»:

Խաղաղ գործունէութեան հնարաւորութիւնը «թաքուն» հայութեան համար երկար չէր կարող պահպանուել 1970-ականների Թուրքիայի քաղաքական անկայուն կեանքում, որը լեցուն էր գորշգայլական բիրտ շանթաժներով: Նոյն «թաքուն» հայը վկայում է. «Այս մթնոլորտը, սակայն, հաճելի չէր մի շարք քաղաքական շրջանակների: Սկսեցին արծարծուել բամբասանքներ. «Հայերը կազմակերպւում են», «Կեաւուրները բացելու են իրենց եկեղեցիները», «Հայերն իրենց պապերի ինչքերը յետ են ուզելու» եւ այլն»:

Այն հարցին, թէ ինչքա՞նով են համատարած եղել «թաքուն» հայութեան քաղաքական ձգտումները, տրամադրութիւններն ու կամքը, դժուար է պատասխանել: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ ազգային ինքնութեան նրա դրսեւորումների կոպիտ ճնշումը, նրա դէմ շարունակուող թրքացման քաղաքականութիւնը եւ մարդկային իրաւունքների կոպիտ ոտնահարումը նրան մղում էին հակապետական պայքարի:

Զօրավար Քենան Էվրենի 1980թ. սեպտեմբերի 12-ի պետական յեղաշրջմամբ, Թուրքիայում կրկին զինուորական իշխանութիւն հաստատուեց: Մի «թաքուն» հայ` Սարգիսը, նկարագրում է կացութիւնը. «Յեղաշրջումից յետոյ հայերը եւ ասորիներն ահաւոր ճնշումների եւ նախատինքների ենթարկուեցին: Նրանց նախատողները քաջալերւում էին «վերից»` մի շարք քաղաքական շարժումների կողմից»:

Էվրենի հակահայ ճնշումները, ի հարկէ, սոսկ քաղաքական բնոյթ չունէին: Իսլամացման քաղաքականութեանն առընթեր` յատկապէս արեւելեան տարածքներում հաստատուել էր հակաաւատապետական մի կացութաձեւ, որը մեծապէս ծանրացնում էր «թաքուն» հայութեան վիճակը: Քիւրտ աւատապետական գերդաստաններում ստրուկի կարգավիճակ ունեցող հայ ֆլաները պաշտպանւում էին իրենց քիւրտ աւատապետ աղաների կողմից` ընդդէմ ամէն տեսակ սպառնական արտաքին ազդակների: «Իւրաքանչիւր աղա ունի մի խումբ հայեր, որոնց տիրութիւն է անում,- ասւում է Թեսսա Հոֆմանի եւ Ժիրայր Քոչարեանի 1981թ. զեկուցագրում,- վերջինները ճորտական կամ ֆլայական կախման մէջ են իրենց աղաներից»:

Խոշոր աւատապետական յարաբերութիւնների քայքայման պայմաններում երէկուայ հայ ֆլաներն այլեւս պարտադրուեցին մշակի կարգավիճակով աշխատանքի անցնել քիւրտ միջին գիւղացիութեան մօտ, ինչը նրանց խոցելի էր դարձնում բոլոր առումներով: «Այս քրտերը,- կարդում ենք նոյն զեկուցագրում,- հայերին դիտում են որպէս խամաճիկների, եւ լաւատեղեակ լինելով, որ հայերը դիմադրութիւն ձեռնարկող չեն, նրանց հանդէպ կատարում են ամէն տեսակ ոճրագործութիւն»: Հասարակարգային այս փոփոխութիւններն էլ իրենց հերթին բացասական դեր են խաղացել «թաքուն» հայութեան գոյատեւման հարցում:

1980-ականներին զինուորական խունթան առիթը բաց չէր թողնում հայութեան դէմ քրէական գործեր յարուցելու համար: Թրքական «Հիւրկիւն»ը 1985թ. հոկտեմբերի 26-ին հաղորդեց այն մասին, որ Շնորհք արք. Գալուստեանը հարցաքննուել է թուրք դատախազի կողմից` Երուսաղէմից եկած մի քահանայի միջոցով տիգրանակերտցի հայ տղաներին Երուսաղէմ տեղափոխելու գործի կապակցութեամբ: Այլ աղբիւրներից գիտենք, որ այդ քահանան հայր Մանուէլ Երկաթեանն էր:

Մանուէլ Երկաթեանի ձերբակալման հետ է զուգորդւում նաեւ աւետարանական եկեղեցու քահանայ` պատուելի Հրանդ Կիւզելեանի դատավարութիւնը, որ սկսուել էր դեռեւս 1981թ. հոկտեմբերի 2-ին: Զինուորական դատախազը շեշտում էր, որ Կիւզելեանը բազմաթիւ «թուրք» որբ տղաների արեւելեան նահանգներից Պոլիս է բերել, տեղաւորել Թուզլուի ճամբարում եւ նրանց հայութիւն քարոզել:

Ըստ մի քիւրտ հետազօտողի 1990-ականներին ձեռք բերած տեղեկութիւնների` առնուազն 200, եւ հաւանաբար աւելի, ծագումով հայ ընտանիքներ ապրում են Ուրֆայում: Նրանք իսլամացած են եւ հանրութեան առաջ խուսափում են որպէս հայ ներկայանալուց: Երբ հայկական եկեղեցին մզկիթի էր վերածւում 1990-ականների սկզբին, աւելի քան 200 բողոքագրեր հասցէագրուեցին Ուրֆայի նահանգապետին, որոնց ընթացք չտրուեց անստորագիր լինելու պատրուակով»:

«Թաքուն» հայութեան ցուցական այս քայլը մասնակի բնոյթ չի կրել: Նման օրինակների կարելի է հանդիպել այլ քաղաքներում եւս: Հայկական հարցեր հետազօտող փրոֆ. Սալիմ Ճէօհճէի տեղեկութիւնների հիման վրայ, 2003թ., մահմետական անուններով, բայց հայկական ծագում ունեցող 120 մարդ դիմել է պետական մարմիններին` Մալաթիայի Չաւուշօղլու թաղի եկեղեցին վերաբացելու խնդրանքով:

Էվրենի զինուորական իշխանութիւնները, լայն ծաւալով, «քատրային մաքրագործման» ենթարկեցին ոչթուրք պատկանելութիւն ունեցող բազմաթիւ պետական գործիչների: 1988թ. գաղտնազերծուած 221 մաքրագործուածների ցուցակում հանդիպում ենք Արտաշ Բարթուղեանի, Աննիկ Սվաճեանի եւ Շիւքրու Պալճիի անուններին: «Նոքթա» շաբաթաթերթը Պոլսի ապահովութեան պետ Շիւքրու Պալճիի մասին յատուկ շեշտադրութեամբ գրում էր, որ նա «ծնուել է Տիվրիկի հայկական գիւղերից մէկում եւ ծագումով հայ է»:

Քրտական հարցը, որ 1984 թուականից Ապտիւլլա Օճալանի ղեկավարութեամբ զինեալ պայքարի նոր փուլ էր մտել, Թուրքիայի զինուորական վերնախաւին կրկին յանգեցրեց հարցի բիրտ, աւանդական մեթոտներով հանգուցալուծութեան: Այսպէս, արեւելեան նահանգներում Թուրքիայի բանակը ոչնչացրել է բազմաթիւ բնակավայրեր եւ տեղահանել շուրջ 3 միլիոն բնակչութիւն: Թրքական պաշտօնական աղբիւրներում նշւում է, որ 1984-1987 թթ. ընթացքում 2400 գիւղ եւ 1500 գիւղակ ամբողջութեամբ կամ մասնակիօրէն դատարկուել են բնակչութիւնից: Մեզ դեռ յայտնի չէ հայկական գիւղերի կրած մարդկային եւ նիւթական վնասների ճշգրիտ չափը: Թուրքիայի մարդու իրաւունքների հաստատութեան կողմից հրապարակուած մի փաստաթղթում ասւում է, որ «անվտանգութեան ուժերի միջոցով տեղահանուել են թիւով 729` քրտական եւ քրիստոնէական գիւղեր»: Քիւրտիստան Լիպերասիոն անունով քրտական կայքէջում` Արեւմտեան Հայաստանում այրուած գիւղերի ցանկում հանդիպում ենք Սասունի Աճար գիւղի անուանը, որի հայ բնակչութիւնն ամբողջապէս իսլամացման էր ենթարկուել 1983թ.: Ըստ նշուած կայքէջի, թրքական բանակն Աճար գիւղը հրդեհել է 1995թ.: Միացեալ Նահանգների Ապաստանեալների կոմիտէի հրապարակած զեկուցագրերից մէկում մի ապաստան խնդրող անձ, նկարագրելով իր փախուստը, ասում է. «Ես Սղերդ նահանգի x գիւղից եմ: Փախել եմ 1994թ.: Բանակը եկաւ 1992թ.: 1994թ. ստիպեցին մեզ միանալ գիւղի զօրամասին: Մեր գիւղի աւելի քան 80 տուն բնակչութիւնից միայն մէկ անձ միացաւ զօրամասին: Զինուորները մեղադրում էին ինձ ՔԱԿ-ի օժանդակելու մէջ եւ ասում, որ ես հայ եմ: Իմ նախնիներին պարտադրեցին հայ քրիստոնեայից կրօնափոխուել իսլամի: Իսկ ներկայումս թերեւս ամէն ինչ լաւ կը լինէր, եթէ քիւրտի փոխարէն` դառնայի թուրք: Նախընտրեցի փախչել գիւղից»:

«Ապաստանեալի օժանդակութիւն» խորագրով մի այլ զեկուցագրում ոմն հողագործ Եուսուֆը, պատմելով իր եւ իր ընտանիքի նկատմամբ իրագործուած դաժան հալածանքների մասին Մալազկիրտի (Մանազկերտ) Գուլալի գիւղում, նշում է, թէ ինչպէս անվտանգութեան ուժերը` 1993թ. իրենց գիւղը երեք անգամ հրդեհելուց յետոյ մուտքի մօտ փակցրել են «Սա հայկական գիւղ է, մուտքն արգելւում է» բովանդակութեամբ մի ցուցանակ:

Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան  1994թ. յունուարի 31-ին հրատարակած զեկուցագրի հեղինակը յիշատակում է Մարտին նահանգի Հասսենա անունով հայկական գիւղի տեղահանման փաստը. «Մի տոհմապետի տուած ցուցմունքների հիման վրայ,- զեկուցում է հեղինակը,- հրաման արձակուեց գիւղի տեղահանման կապակցութեամբ, քանզի գիւղը հայկական է, եւ թուրք պետական պատասխանատուները յաճախ հայերին մեղադրում են ՔԱԿ-ին օժանդակելու մէջ»: Հասսենայի հայաթափման իրողութիւնը հաստատում է հետազօտող Ռուտիկեր Պեննինկհաուսը եւ յիշատակում 1990-ականների կէսերին տեղահանուած եւս երկու այլ հայկական գիւղերի անունը` Հերպոլ եւ Բեսպին:

Փաստ է, որ յատկապէս արեւմտեան եւ հարաւարեւմտեան Հայաստանում բռնկուած քրտական զարթօնքն անմիջական ազդեցութիւն էր գործում «թաքուն» հայութեան քաղաքական հայեացքների վրայ: Հայկական կազմակերպութիւնների չգոյութեան պայմաններում, «թաքուն» հայերը, բնականաբար, զինուորագրւում էին քրտական կառոյցներին:

Այս իմաստով յատկանշական է թրքական «Կիւնեշ» օրաթերթի 1989թ. յունիսի 6-ին հրապարակած տեղեկութիւնը, համաձայն որի, քիւրտ ֆետայիներից մի խումբ Մուշից դիմել է ամերիկեան եւ բրիտանական իշխանութիւններին` պնդելով, որ իրենք հայկական ծագում ունեն եւ ապաստանի իրաւունք են խնդրում:

1989թ. նոյեմբերին Թուրքիայի պետական հեռուստատեսութիւնը հաղորդեց, որ նոյեմբերի 27-ին Հաքքիարի նահանգի գիւղերից մէկում ահաբեկչական յարձակում է կատարուել, որի ընթացքում զոհուել է 28 մարդ: Պարզուել է, որ սպանուածներից մէկը Ճեմիլ Ըշըքն է` ծագումով հայ:

«Հիւրրիէթը» 1993թ. յուլիսի 11-ի համարում հրապարակում է մի լուր` Աղրի (Արարատ) նահանգի Սէյոեութլիփ գիւղում պատահած ահաբեկչական դէպքի մասին: Վիրաւորուած ականատեսներից մէկը լրագրողներին պատմել է, որ ՔԱԿ-ի զինեալները ո՛չ թուրք էին եւ ո՛չ էլ քիւրտ, այլ` «բոլորն էլ հայերէն էին խօսում»:

Նման դէպքերը հիմք հանդիսացան Թուրքիայի պետական քարոզչամեքենայի համար` քրտական շարժումներին «թաքուն» հայութեան մասնակցութեան հարցն այլեւս չծածկելու համար: «Ճումհուրիէթը» 1993թ. յուլիսի 11-ի համարում գրում է, որ վարչապետ Չիլլերի նախագահութեամբ պետական մի յանձնախումբ նպատակ էր ճշդել լուսանկարների եւ փաստացի այլ տեղեկութիւնների տարածմամբ, բացայայտել ՔԱԿ-ի ղեկավարութեան հայկական ծագումը:

Հոլանտացի Սթելլա Պրամն ու թուրք Մեհմեթ Ուլկերը նշում են, որ Թուրքիայում ՔԱԿ-ն յաճախ ներկայացւում է որպէս «հայ ստրուկներից» բաղկացած կառոյց: Ըստ նրանց, Գորշ Գայլի անդամ Էմ.Էյչ.Փի կուսակցութեան հիմնադիր Ալփասլան Թիւրքեշը նոյնիսկ բարձրաձայնել է, որ Աբօ Օճալանը քիւրտ չէ, այլ հայ է, եւ իր իսկական անունն էլ Յակոբ Արթինեան է: Օճալանի հայկական ծագման մասին արտայայտուել է նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մերալ Աքշեները դեռ 1997թուականին` Օճալանին «հայկական ծագումով մողէզ»անուանելով:

Թուրքիայի աջակողմեան «Մէյտան» թերթն անյարմար չէր զգում այս մասին վերջնական, սուր եւ «հանճարեղ» բնութագրումներ տալուց. «Թուրքիայում,- գրում էր թերթը 1994թ.,- Քրտական հարց գոյութիւն չունի, այդ հարցը Հայկական հարց է»:Նմանօրինակ բացայայտումներ է կատարում նաեւ թուրք պատմաբան Եուսուֆ Հալաճօղլուն, 2007թ.: «ՔԱԿ-ի կամ ԹԻՔՔՕ-ի նման ահաբեկչական խմբերի անդամները,- պնդում է Հալաճօղլուն,- իրականում հայկական ծագում ունեն ու նրանց դատը, մեր գիտցածի պէս, քրտական դատը չէ»:

Քրտական շարժման ղեկավար շրջանակների մասին խօսելիս` թրքական աղբիւրները մշտապէս շեշտում են Պեհճեթ Ճանթուրքի հայկական ծագումը: Դրանցից մէկը, օրինակ, Ճանթուրքին ներկայացնելով որպէս ՔԱԿ-ի նիւթական գործերի եւ հայ ահաբեկչական խմբերի հետ կապերի պատասխանատու` ի միջի այլոց նշում է, որ նա «ծնուել է 1950թ. Տիգրանակերտում, քիւրտ հօրից ու հայ մօրից»:

Իսկ ՔԱԿ-ի նախագահական խորհրդի անդամ Նուրիէ Կեսպիրի եւ նոյն կազմակերպութեան Կեդրոնական կոմիտէի անդամներ` Պեքիր Պաքրճեանի եւ Մուսա Հաճիեւի հայկական ծագման մասին, փաստեր է հրապարակել «Թուրքիէ» օրաթերթը:

Թուրքիայի հարաւարեւելեան շրջանների ռազմական արտակարգ դրութեան կառավարիչ Եունիլ Էրքանը յայտարարում էր. «Մեր համակարգիչներում արձանագրել ենք հայկական ծագում ունեցող ՔԱԿ-ի 800 անդամ»:

Թրքական բանակի Պիթլիսի հրասայլային ստորաբաժանման հրամանատար զօրավար Թագման մամլոյ մի հարցազրոյցի մէջ ընդգծում էր, որ` «ՔԱԿ-ի ամէն եօթներորդ անդամը հայ է: ՔԱԿ-ի այդ անդամները զաւակներն են այն հայերի, ովքեր Օսմանական կայսրութիւնը կռնակից դաշունահարեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում»: Զօրավար Թագման, 1995թ. ներկայանալով «Մարդու իրաւունքների եւրոպական դատարան», ասել է, որ ՔԱԿ-ի դէմ իր մղած թէժ պատերազմի ժամանակ տեղի են ունեցել շատ ծանր մարտեր: «Քիւրտեր չկային այդ մարտերում,- պնդել է Թագման իր տուած ցուցմունքներում,- նրանք, ովքեր մեր ստորաբաժանման ուժերի բուռն յարձակումների արդիւնքում նահանջեցին դէպի բարձր լեռները, միայն հայեր էին»:

Եւրոպայում մի քանի «թաքուն» հայերի հարցազրոյցներից պարզւում է, որ նրանցից ոմանք աշխատել են ՔԱԿ-ի շարքերում մինչեւ Օճալանի ձերբակալութիւնը, այնուհետեւ, հիասթափուելով եւ հաշուի առնելով իրենց հայկական ծագումը, որոշել են մեկնել Գերմանիա: Ռազմիկ Յակոբեանն, օրինակ, երկար տարիներ անդամակցել է ՔԱԿ-ին, ձերբակալուել ու պահուել է Անգարայի սարսափազդու բանտերում: Իսկ Սիմոն Կոստանեանի կամ Սարդետ Կոստունի հայրն ու եղբայրները տարիներ շարունակ եղել են ՔԱԿ-ի մարտիկ, բազմիցս բանտարկուել են ու չարչարանքների ենթարկուել:

ՔԱԿ-ի ելեկտրոնային տեղեկատուներից մէկում կարդում ենք հայաբնակ Սայլակկայա պատմական գիւղում 1970թ. ծնուած հայ երիտասարդ Հիւսէյն Սարիչիյէքի մասին, որը զոհուել է Թուրքիայի բանակի դէմ մարտերում, 1988թ.:

Թուրքիայի ծայրայեղ ձախ հոսանքների, յատկապէս, ԹԻՔՔՕ կազմակերպութեան լրատուամիջոցներում կարելի է հանդիպել 1946թ. Ամասիայում ծնուած Կարպիս Ալթինօղլուի անուանը, նրա քաղաքական եւ տեսաբանական յօդուածներին: Բազմիցս բանտարկուած Կարպիս Ալթինօղլուն համարւում է հակապետական պայքարի գործիչ, որի կենսագրականում, անպայման, յիշատակւում է նրա հայ լինելու հանգամանքը:

Զազա-ալեւիական շրջանակներում աշխատող ԹԻՔՔՕ կազմակերպութեան զոհուածների ցանկում հանդիպում ենք երեք հայ զոհուածների կենսագրականներին` տիգրանակերտցի Արմենակ Պաքրճեան (զոհուած Խարբերդում` 1980թ., ճանչցուած նաեւ Օրհան Պաքիր անունով), մարտինցի Նուպար Եալիմ (սպաննուած` Ամսթերտամում, թրքական գաղտնի սպասարկութիւնների կողմից, 1982թ.), կեսարացի Մանուէլ Տեմիր (զոհուած` Պոլսում, 1988թ.):

1953թ. Տիգրանակերտում ծնուած Արմենակ Պաքրճեանի զոհուելուց յետոյ մարտական ընկերները գաղտնի տեղափոխել են նրա աճիւնը եւ, ըստ իր կտակի, թաղել Ֆարաճ լեռներում: Նրա յուղարկաւորութիւնը վերածուել է ժողովրդական մեծ արարողութեան, որին մասնակցել են նաեւ մեծ թուով «թաքուն» հայեր:

Այսպէս, բազմաթիւ լրագրութիւններ, զեկոյցներ եւ ուղեգրութիւններ բաւարար հիմք են տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի պետական մտածողութեան տեսակէտից, «Անատոլիայի» հայութեան հարցը, ըստ ամենայնի, «անցանկալի» փաստ է եւ, պետական անվտանգութեան ու երկրի ամբողջականութեան հետ առնչուող, լուրջ մտահոգութիւն եւ ապագայի հաւանական գերխնդիր:

Թերեւս այս մտահոգութեամբ է հիմնաւորւում նաեւ 2003 թուակիր պետական շրջաբերականը, որով Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը, միանգամայն գաղտնի եղանակով, ցուցմունքներ է տալիս նահանգապետարաններին` պատկան նահանգների հայ եւ այլ ցեղային-կրօնական խմբերի մասին վիճակագրութիւն պատրաստել եւ առաքել կեդրոն:

Պէտք է ասել նաեւ, որ «թաքուն» հայութեան քաղաքական ձգտումները չեն արտայայտւում միմիայն ռազմաքաղաքական գործունէութեամբ: Վերջին տարիների բազմաթիւ երեւոյթներից դատելով` կարելի է ասել, որ ազգային ինքնարծարծումը համարւում է «թաքուն» հայութեան քաղաքական խաղաղ գործունէութեան բաղադրիչը: Մշակոյթի, արուեստի եւ քաղաքական բազմաթիւ գործիչներ հրապարակայնօրէն խօսում են իրենց հայկական ծագման մասին: Թուրքիայի միջազգային հռչակ ունեցող ֆեմինիստ Հետիէ Սելման, ցաւ յայտնելով հայերի սպանդի համար, պահը չի կորցնում շեշտելու իր հայկական ծագումը: Նման մօտեցումն են ցուցաբերում իրաւաբան Ֆեթհիէ Չեթինը, բեմարիչ Ժաքլին Չելիքը, նկարիչ Տենիզ Ալթըն, քաղաքագիտութեան ուսանող Սիտար Եումլուն եւ ուրիշներ: Մի շարք «թաքուն» հայեր իրենց հայ հարազատներին փնտռելու համար նոյնիսկ բացայայտ յայտագրերով են հանդէս գալիս Թուրքիայի ամենատարածուն լրատուացանցերում:

Ինքնարծարծման այս ալիքը հասնում է մինչեւ ինքնակազմակերպման: Այսօր սասունցի հայերին միաւորող միութիւնից բացի` Թուրքիայում աշխատում է նաեւ Սելահէտտին Կիւլթեքինի կամ Միհրան Փրկիչի հիմնած «Տերսիմցի հայերի միութիւնը»:

Ի՞նչն է ստիպում Թուրքիայի լրատուական, քաղաքական, կրօնական, գրական եւ իրաւական զանազան հայ եւ ոչհայ գործիչներին եւ հասարակ քաղաքացիներին ինչ-որ ձեւով, արծարծել «թաքուն» հայութեան հարցը, եթէ ոչ` այն պարզ ու մէկին ճշմարտութիւնը, որ սոյն հարցն ուղղակիօրէն աղերս ունի հայապատկան տարածքներում վերապրած ու վերակերպուած հայութեան ներկայ իրողութեան հետ:

Բազմիցս ահազանգել ենք, որ Թուրքիայի վերակերպուած հայութեան հետագայ ճակատագրի հարցը հրամայական առաջնահերթութիւն պէտք է համարել: Այդ հսկայական ներուժը, եթէ այսօր անուշադրութեան մատնուի, կարող է ընթանալ տարերային զարտուղիներով կամ շահարկուել այլեւայլ ուժերի կողմից: Իսկ հակառակ դէպքում` այդ հսկայական ներուժը կարող է վերածուել պատկանելութեան գիտակցման եւ վերազարթօնքի ազգային շարժման:

ՓՐՈՖ. ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ

Share this Article
CATEGORIES