Եւրոպական Պասքեթպոլ. 2015-ի Եւրոպայի Պասքեթպոլի Ախոյեանութեան Վիճակաձգութիւնը

1209_Euro-BasketballԵրկու օր առաջ Փարիզի մէջ տեղի ունեցաւ 2015-ի Եւրոպայի Պասքեթպոլի ախոյեանութեան վիճակաձգութիւնը: Այս ախոյեանութիւնը տեղի պիտի ունենայ 5-էն 20 սեպտեմբեր 2015-ին երկու շաբթուան տեւողութեամբ:

24 երկիրներ բաժնուած են 4 խմբակներու` իւրաքանչիւր խմբակ ունենալով 6 ազգային հաւաքականներ:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ ըլլալով Եւրոպայի պասքեթպոլի ախոյեանութիւնը տեղի պիտի ունենայ չորս տարբեր երկիրներու մէջ` Ֆրանսա (Մոնփելիէ), Գերմանիա (Պերլին), Խրուաթիա (Զակրեպ) եւ Լաթվիա (Ռիկա):

Ստորեւ կը ներկայացնենք վիճակաձգութեան վերջնական պատկերը.

Ա. ԽՄԲԱԿ (Հանդիպումները տեղի պիտի ունենան Մոնփելիէյի մէջ)

1) Ֆրանսա
2) Ֆինլանտա
3) Պոսնիա
4) Լեհաստան
5) Իսրայէլ
6) Ռուսիա

Բ. ԽՄԲԱԿ (Հանդիպումները տեղի պիտի ունենան Պերլինի մէջ)

1) Սպանիա
2) Սերպիա
3) Թուրքիա
4) Իտալիա
5) Գերմանիա
6) Իսլանտա

Գ. ԽՄԲԱԿ (Հանդիպումները տեղի պիտի ունենան Զակրեպի մէջ)

1) Խրուաթիա
2) Սլովենիա
3) Յունաստան
4) Մակեդոնիա
5) Վրաստան
6) Հոլանտա

Դ. ԽՄԲԱԿ (Հանդիպումները տեղի պիտի ունենան Ռիկայի մէջ)

1) Լիթուանիա
2) Լաթվիա
3) Ուքրանիա
4) Պելճիքա
5) Չեխիա
6) Էսթոնիա

 

 

 

Share this Article
CATEGORIES