ՓԻՆԿ ՓՈՆԿ. ԼԻԲԱՆԱՆԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ԱՒՕ ՄՈՒՆՋՈՂԼԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ 21 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱԽՈՅԵԱՆ

Աւօ Մունջողլեան (ձախին) եւ Հալա Ուըհպի

Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) աւարտեցան Լիբանանի փինկ փոնկի ամառնային բաժակի մրցաշարքի տարիքային մրցումները, երբ տեղի ունեցան վերջին հանգրուանի 21 տարեկանէն վար դասակարգի ճակատումները, որոնք կազմակերպուած էին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին կողմէ:

Աւօ Մունջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) տիրացաւ տիտղոսին, աւարտական մրցումին 3-0 արդիւնքով (11-7, 11-7 եւ 15-13) յաղթելէ ետք Ահմետ Հիւսէյն Հարպի (Պարաղեմ Նապաթիէ): Երրորդ դիրքը գրաւեցին Մոհամետ Պահժաթ (Պարաղեմ) եւ Խալիլ Հալլալ (Պլու Սթարզ):

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Հալա Ուըհպի (Քֆարշիմա), որ 3-2 արդիւնքով յաղթեց իր խմբակիցին` Լիզ Հաժ Նիքոլայի:

 

Share this Article
CATEGORIES