Լիբանանի Ողիմպիական Կոմիտէն Պատուեց Եւ Պարգեւատրեց Փիւքեթի Մրցանակակիրները

1212_PhuketՅատուկ հանդիսութեան մը ընթացքին, Լիբանանի ողիմպիական կոմիտէն իր կեդրոնատեղիին մէջ (Պաապտայի շրջան) պատուեց եւ պարգեւատրեց բոլոր այն մարզիկները, որոնք Փիւքեթի մէջ (Թայլանտ) տեղի ունեցած 2014-ի ասիական ծովեզերեայ` 4-րդ խաղերուն տիրացած են մրցանակներու (2 ոսկի, 3 արծաթ եւ 3 պրոնզ):

Պարգեւատրման այս հանդիսութեան ընթացքին բոլոր մրցանակիրները ողիմպիական կոմիտէին կողմէ արժանացան յատուկ գնահատանքի եւ քաջալերանքի` նկատի ունենալով, որ անոնք բարձր պահեցին Լիբանանի անունը միջազգային գետնի վրայ:

Նշենք, որ անոնց համար իբրեւ նիւթական պարգեւատրում տրամադրուած էր 20 միլիոն լիբանանեան ոսկիի գումար մը:

Այդ 20 միլիոնի բաժանումը եղաւ հետեւեալ ձեւով.

Ոսկի մետալ.- Նասիֆ Էլիաս (Ժիւտօ) եւ Սիլվիօ Շիհա (ջուրի վրայ չմշկում) 4-ական միլիոն լիբանանեան ոսկի:

Արծաթ մետալ.- Քարեն Շամմաս (Ժիւտօ)` 5 միլիոն լիբանանեան ոսկի (2 մետալի տիրացած ըլլալուն համար) եւ Ռուլա Խալետ (Մաուայ Թայ) 2,5 միլիոն լիբանանեան ոսկի:

Պրոնզ մետալ.- Նասիֆ Էլիաս (ժիւտօ), Ռիմա Սաուահ եւ Քասեմ Խաթիպ (Մաուայ Թայ) 1,5-ական միլիոն լիբանանեան ոսկի:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )