Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ Երթի Մրցումները Աւարտեց 3-րդ Դիրքին Վրայ

10849251_10152940232664429_1569479120_oԼիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան երթի մրցումները աւարտեցան երէկ, երբ տեղի ունեցան 11-րդ հանգրուանի մրցումները:

ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Ամալ Թրիփոլին, 4-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով երթի մրցումները աւարտեց երրորդ դիրքին վրայ:

Մինչեւ 33-րդ վայրկեանը ՀՄԸՄ արդէն իսկ նշանակած էր իրերեյաջորդ չորս կոլեր` շնորհիւ Յակոբ Նաճարեանի (4-րդ), Ալեք Ալճեանի (10-րդ) եւ Քրիսթիան Թիմունեանի (20-րդ եւ 33-րդ): Մրցակից կազմը իր երկու կոլերը նշանակեց 43-րդ եւ 55-րդ վայրկեաններուն:

Ա. կիսախաղին աւարտէն երկու վայրկեան առաջ ՀՄԸՄ-ի մարզիկներէն Մամաս Քէհէեան ստացաւ կարմիր քարտ մը: Սակայն հակառակ ատոր, ՀՄԸՄ շարունակեց տիրապետել իր մրցակիցին վրայ եւ Բ. կիսախաղին ստեղծել կոլի շարք մը առիթներ որոնցմէ քանի մը հատը` նոյնինքն Թիմունեանի կողմէ:

Ինչ կը վերաբերի մնացեալ մրցումներուն, Իժթիմահի յաղթեց Խըյուլի (2-1), Ահլի Սայտա -Իսլահ Պըրժ Շիմալիի (3-2), Ռիատա Ուալ Ատապ` Ահլի Նապաթիէի (4-2), իսկ Մապարրա` Շեպիպեթ Մազրաայի (3-2):

Ստորեւ կու տանք երթի վերջնական դասաւորումը.

ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Իժթիմահի 10 7 2 1 17 9 23
2.- Սաժես 10 6 2 2 22 13 20
3.- ՀՄԸՄ 10 5 3 2 20 16 18
4.- Ռիատա Ուալ Ատապ 10 4 4 2 18 14 16
5.- Ահլի Սայտա 10 4 4 2 17 13 16
  1. Շեպիպեթ Մազրա
10 3 4 3 8 7 13
7.- Իսլահ Պըրժ Շիմալի 10 3 3 4 17 17 12
8.- Ամալ Թրիփոլի 10 3 1 6 16 20 10
9.- Ահլի Նապաթիէ 10 3 1 6 16 22 10
10.- Մապարրա 10 2 1 7 17 24 7
11.- Խըյուլ 10 2 1 7 9 22 7
12.- Թատամոն Պէյրութ 0 0 0 0 0 0 0
Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )