ՅԱՌԱՋԻԿԱՅ ԱՄԻՍ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԴԷՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄԻՆ ԵՐԵՔ ՆՈՐԵԿ` ՊՐԱԶԻԼԻ ԿԱԶՄԻՆ ՄԷՋ

Մանօ Մենեզես

Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Մանօ Մենեզես շաբաթասկիզբին հրապարակեց իր կազմը` յառաջիկայ ամիս Գերմանիոյ դէմ տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումին:

10 օգոստոսին Շթութկարթի մէջ տեղի ունենալիք այս մրցումին համար Մենեզես իր կազմին մէջ նկատի առաւ երեք նորեկ մարզիկներ: Անոնք են` յետսապահ Տետէ (Վասքօ տա Կամա) եւ միջնապահներ Ռալֆ (Քորինթիանս) ու Լուիս Կուսթաւօ (Պայէրն Միւնիխ):

Սակայն Մենեզես իր կազմէն դուրս ձգեց միջնապահներ Ժատսոնը, Էլանոն եւ Սանտրոն, ինչպէս նաեւ յետսապահներ Լուիզաոն եւ Ատրիանոն:

Ստորեւ` Պրազիլի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ժուլիօ Սեզար (Ինթեր Միլան) եւ Վիքթոր (Կրեմիօ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տանիել Ալվես (Պարսելոնա), Մայքոն, Լուչիօ (Ինթեր Միլան), Անտրէ Սանթոս (Ֆեներպահչէ), Տաւիտ Լուիս (Չելսի), Տետէ (Վասքօ տա Կամա) եւ Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ռամիրես (Չելսի), Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Ռալֆ (Քորինթիանս), Էլիաս (Աթլեթիքօ Մատրիտ), Փաուլօ Հենրիքէ Կանսօ (Սանթոս), Ֆեռնանտինիօ (Շախտիոր Տոնեցք), Լուքաս (Սան Փաուլօ), Լուիս Կուսթաւօ (Պայէրն Միւնիխ) եւ Ռենաթօ Օկոսթօ (Պայէր Լեւերքուզըն):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Նէյմար (Սանթոս), Ռոպինիօ, Ալեքսանտր Փաթօ (Ա. Սէ. Միլան), Ֆրետ (Ֆլումինենսէ) եւ Ժոնաս (Վալենսիա):

 

Share this Article
CATEGORIES