Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Պայէրն Միւնիխ Եւ Մարսէյ` Երթի Ախոյեաններ. Պորուսիա Տորթմունտ` Նախավերջին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, Գերմանիոյ եւ Ֆրանսայի համար եղան երթի վերջին հանգրուանի մրցումները:
Մինչ Պայէրն Միւնիխ ձմեռնային արձակուրդին սկսաւ 11 կէտի առաւելութեամբ, միւս կողմէ Պորուսիա Տորթմունտ իր 10-րդ պարտութիւնը կրելով գամուեցաւ 17-րդ եւ նախավերջին դիրքին վրայ:
Ինչ կը վերաբերի Ֆրանսայի, Մարսէյ հանդիսացաւ երթի ախոյեան` իր կատարած երէկուան մրցումին 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Լիլի: Անիկա այժմ երեք կէտով կը գերազանցէ Փարիզ Սեն Ժերմէնը, որ չկրցաւ յաղթել Մոնփելիէի (0-0):
Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ եւ Արսենալ օտար դաշտերու վրայ հաւասարութիւններ արձանագրեցին:
Լիվըրփուլ պարտութենէ մը փրկուեցաւ, երբ Արսենալի դէմ իր կատարած մրցումին կորսուած վայրկեաններուն (97-րդ) նշանակեց իր հաւասարութեան կոլը (2-2):
Մանչեսթըր Սիթի, որ 3-0 արդիւնքով յաղթեց Քրիսթալ Փալասի, 39 կէտ ունեցաւ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Չելսիի նման, որ այսօր կը մրցի Սթոք Սիթիի դէմ:
Իտալիոյ մէջ Եուվենթուս երեք կէտի առաւելութիւն մը ունեցաւ Ա. Էս. Ռոմայի վրայ, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ա. Սէ. Միլանի հետ: Եուվէ յաղթեց Քալիարիի (3-1):
Վերջապէս, Սպանիոյ մէջ Պարսելոնա, որ 5-0 արդիւնքով ջախջախեց Քորտոպային, մէկ կէտով ետ կը մնայ Ռէալ Մատրիտէն (առաջին), որ մրցում մը նուազ կատարած է:
Ստորեւ շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մանչեսթըր Սիթի – Քրիսթալ Փալաս | 3 – 0 |
| Ասթոն Վիլա – Մանչեսթըր Եունայթըտ | 1- 1 |
| Հալ Սիթի – Սուանզի | 0 – 1 |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Ուեսթ Պրումուիչ | 3 – 2 |
| Սաութհեմփթըն – Էվըրթըն | 3 – 0 |
| Ուեսթ Համ – Լայսթըր Սիթի | 2 – 0 |
| Թոթենհամ – Պըռնլի | 2 – 1 |
| Նիւքասըլ – Սանտըրլենտ | 0 – 1 |
| Լիվըրփուլ – Արսենալ | 2 – 2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄԸ |
| Սթոք Սիթի – Չելսի | 22:00 |
|
ԻՏԱԼԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Սասուոլօ – Սեսենա | 1- 1 |
| Ա. Էս. Ռոմա – Ա. Սէ. Միլան | 0 – 0 |
| Հելաս Վերոնա – Քիեւօ Վերոնա | 0 – 1 |
| Աթալանթա – Փալերմօ | 3 – 3 |
| Ֆիորենթինա – Էմփոլի | 1- 1 |
| Սամտորիա – Ուտինեզէ | 2 – 2 |
| Թորինօ – Ճենովա | 2 – 1 |
| Ինթեր Միլան – Լացիօ Ռոմա | 2 – 2 |
|
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Պարսելոնա – Քորտոպա | 5 – 0 |
| Լեվանթէ – Ռէալ Սոսիետատ | 1- 1 |
| Էյպար – Վալենսիա | 0 – 1 |
| Ռայօ Վայեքանօ – Էսփանիոլ | 1 – 3 |
| Վիարէալ – Տեփորթիւօ Քորունա | 3 – 0 |
| Կրանատա – Կեթաֆէ | 1- 1 |
| Սելթա Վիկօ – Ալմերիա | 0 – 1 |
| Էլչէ – Մալակա | 1 – 2 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Աթլեթիքօ Մատրիտ | 1 – 4 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Օկզպուրկ – Մէօնշընկլատպախ | 2 – 1 |
| Պայէր Լեւերքուզըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1- 1 |
| Շալքէ – Համպուրկ | 0 – 0 |
| Շթութկարթ – Փատերպոռն | 0 – 0 |
| Վերտըր Պրեմըն – Պորուսիա Տորթմունտ | 2 – 1 |
| Վոլֆսպուրկ – Քէօլն | 2 – 1 |
| Հերթա Պերլին – Հոֆընհայմ | 0 – 5 |
| Ֆրայպուրկ – Հանովըր-96 | 2 – 2 |
| Մայնց 05 – Պայէրն Միւնիխ | 1 – 2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Մոնփելիէ | 0 – 0 |
| Քան – Պասթիա | 1- 1 |
| Լորիան – Նանթ | 1 – 2 |
| Մես – Մոնաքօ | 0 – 1 |
| Ռենն – Ռեմ | 1 – 3 |
| Թուլուզ – Կենկան | 1- 1 |
| Մարսէյ – Լիլ | 2 – 1 |
| Սենթ Էթիեն – Էվիան | 3 – 0 |
| Պորտօ – Լիոն | 0 – 5 |
| Լանս – Նիս | 2 – 0 |

