Ֆութսալ. Առաջին Երեք Դիրքերը Գրաւողները` Յաղթական
Լիբանանի ֆութսալի ախոյեանութեան 21-րդ եւ դարձի նախավերջին հանգրուանին ծիրին մէջ դասաւորման առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը յաղթանակներ արձանագրեցին: Այս մէկը բնականաբար պատճառ դարձաւ, որ անոնց միջեւ կէտերու տարբերութիւնը մնայ անփոփոխ:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող ախոյեան Պէյրութի դրամատունը հանգիստ յաղթանակ մը արձանագրեց` 6-2 արդիւնքով պարտութեան մատնելով Թրիփոլի Ֆայհան:
2-րդ դիրքին վրայ գտնուող Մայյատին 8-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Կանըրզ Լեպանոնը, մինչ լիբանանեան բանակը (3-րդ)` Ռոպիհը` 11-1 արդիւնքով:
Սեն Ժոզեֆ յաղթեց Ալամունի (2-0), իսկ Ղըպէյրի` «Էյ. Եու. Էս. Թի.»-ին (5-1):
Ստորեւ` դասաւորումը.-
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 19 | 55 |
| 2.- Մայյատին | 19 | 52 |
| 3.- Լիբանանեան բանակ | 19 | 46 |
| 4.- Թրիփոլի Ֆայհա | 19 | 35 |
| 5.- Սեն Ժոզեֆ | 19 | 27 |
| ——————————— | ||
| 10.- Ղըպէյրի | 19 | 15 |
| 11.- Ռապիհ | 18 | 3 |
CATEGORIES Մարզական

