ՖՈՐՄԻՒԼԱ-1. ՊԱԹԸՆ ՇԱՀԵՑԱՒ ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԱՆՁՐԵՒՈՏ ԿՐԱՆ ՓՐԻՆ

Ենսըն Պաթըն

Երէկ` կիրակի, 31 յուլիսին տեղի ունեցած Ֆորմիւլա-1-ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան Հունգարիոյ կրան փրին, որ եղաւ անձրեւոտ, աւարտեցաւ Մաքլարըն- Մերսիտեսի անգլիացի վարորդ Ենսըն Պաթընի յաղթանակով, որ իր արհեստավարժ ասպարէզին 200-րդ կրան փրիի մրցումը կը կատարէր:

Պաթըն, որ 2006-ին եւս նոյն այս անձրեւոտ կրան փրիին հանդիսացած էր առաջին, այս տարեշրջանին երկրորդ անգամ ըլլալով կրան փրի մը շահեցաւ` արձանագրելով 1 ժամ 46′ 42″ արդիւնք մը: Երկրորդ դիրքը 3″ ուշացումով գրաւեց Ռետ Պուլ- Ռընոյի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթել, իսկ երրորդ դիրքը` Ֆեռարիի սպանացի վարորդ Ֆեռնանտօ Ալոնսօ (19″ ուշ):

Ռընոյի գերմանացի վարորդ Նիք Հիտֆելտ հիւանդանոց փոխադրուելէ փրկուեցաւ, երբ 23-րդ լեփին անոր ինքնաշարժը կրակ առաւ, մինչ ան հազիւ փիթ-սթափէն դուրս եկած էր:

Իր կարգին, գերմանացի Միքայէլ Շումախըր (Մերսետես) կրան փրին կիսատ ձգեց, երբ 26-րդ լեփին անոր ինքնաշարժը խանգարում ունեցաւ:

Ստորեւ կու տանք երէկուան կրան փրիին արդիւնքները.

1.- Ենսըն Պաթըն (Մաքլարըն Մերսետես) 1 ժամ 46′ 42″
2.- Սեպասթիան Վեթել (Ռետ Պուլ- Ռընօ) 3″ ուշ
3.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի) 19″ ուշ
4.- Լուիս Հեմիլթըն (Մաքլարըն-Մերսետես) 48″ ուշ
5.- Մարք Ուեպըր (Ռետ Պուլ – Ռընօ) 49″ ուշ
6.- Ֆելիփէ Մասսա (Ֆեռարի) 1′ 23″ ուշ

Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

————————————————————–ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ Պուլ-Ռընօ 234
2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ Պուլ-Ռընօ 149
3.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 146
4.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 145
5.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 134
6.- Ֆելիփէ Մասսա (Պրազիլ) Ֆեռարի 70
7.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) Մերսետես 48
8.- Նիք Հիտֆելտ (Գերմանիա) Ռընօ 34
9.- Վիթալի Փեթրով (Ռուսիա) Ռընօ 32
10.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) Մերսետես 32

Խումբերու դասաւորում.

————————————-ԿԷՏ

1.- Ռետ Պուլ – Ռընօ                 383
2.- Մաքլարըն – Մերսետես 280
3.- Ֆեռարի                    215
4.- Մերսետես                        80
5.- Ռընօ                            66
6.- Սաուպըր                   35

Share this Article
CATEGORIES